
Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակելու, ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ Թուրքիայի նպատակը հայ ժողովրդին վերացնելու գնով դեպի հյուսիս-արևելք, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելն է: Ըստ այդմ՝ վարչապետ Փաշինյանը եզրակացնում է, որ հայ ժողովուրդը կռվում է ոչ միայն իր, այլ միջազգային անվտանգության համար, ըստ այդմ՝ իրականացնելով պատմական նոր առաքելություն: Այդպիսով, Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի դեմ դուրս եկած Հայաստանի Հանրապետության վարչապետը բարձրաձայնում է գերխնդիրը աշխարհաքաղաքական իմաստով: Խոշոր հաշվով, բարձրաձայնվում է այն դերը, որ հայ ժողովուրդը կատարել է անցնող դարում գործնականում միշտ, և առավել ուղիղ իմաստով, վերջին 30 տարիներին՝ որպես անկախ պետականություն:
Այլ կերպ ասած, այստեղ չկա Արցախի հարց, այստեղ կա հայկական պետականության հարց, և որքան ամուր ու ընդգրկուն է այդ պետականությունը՝ բառի բուն, պատկերավոր, բովանդակային, տարածական իմաստով, այնքան առավել ամուր է միջազգային անվտանգության համակարգը՝ առնվազն ք...
Կարդալ ամբողջովին