ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը ԼՂՀ և ՀՀ ոչ իշխանական շրջանակներում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում։ Կարծիք կա, որ իշխանությունները ԱԱԾ-ի միջոցով մեղադրելով Բաբայանին Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու համար, փորձում են նրան և նրա աջակցությունը վայելող ՕՐՕ դաշնքին ընդդիմադիր «սարքել» ։
Այս տեսակետը այսօր «Հրապարակին» հայտնեց Արցախյան պատերազմի հրամանատար, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ «Ես հիշեցի․ Ժիրոյին որ բռնել էին, ասել էին՝ մի ամիս առաջ մի ավտո ենք բռնել, մեջը զենք կար, ու իրենք ասում էին՝ դա դու ես տվել։ Ժիրոն ասում է՝ բա ու՞ր են դրանք։ Ասում են՝ փախել են, հիմա որ գտնենք, կասենք։ Սա փնթի ձևով սարքած գործ է, և ինձ թվում է, որ սրանով իրենք PR արեցին Սամվելին ընտրությունից առաջ։ «Իգլայի» մաքսանենգությունը ո՞րն է»։
- Հիմա կարո՞ղ է Սեյրան Օհանյանին էլ PR անեն։
- Այո։ Հիմա մի քանի ժամանակ հետո էլ կասեն՝ Սեյրանը «Իսկանդեր» ա բերել, որը մաքսազերծված չի։ Թե չէ որ մաքսազերծված լիներ, ամեն ինչ նորմա՞լ է։
- Նկատի ունեք, որ ամեն դեպքում նման զինատեսակներ բերելը արգելված է։
Կարդալ ամբողջովին