«Ակադեմիական քաղաքի հետ կապված ի՞նչ զարգացումներ ունենք»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ դիմել ԿԳՄՍ նախարարին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ ասելով՝ ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետներն այցելել են Հայաստան և այն տարածքներ, որտեղ պլանավորվում է կառուցել Ակադեմիական քաղաքը:
«Նրանց նախնական ուսումնասիրությունների հիման վրա ստացել ենք առաջարկը, թե ինչ ժամկետներում կարող են մշակել գլխավոր հատակագիծը: Մենք գնում ենք փուլային ճանապարհով և առաջին փուլում առաջնային ենք համարել արվեստների կլաստների կառուցման աշխատանքները: Այս պահին բանակցում ենք այդ առաջարկը, որ հասկանալի և դետալային լինի: Զուգահեռաբար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է, և մենք նաև առաջ ենք գնում այս գործընթացով»:
Նախարարի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն ամփոփել է ակադեմիական քաղաքի համար գույքագրման գործընթացը, և առաջիկայում կլինեն որոշումները՝ կապված գույքերը հիմնադրամին ամրա...
Կարդալ ամբողջովին