Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Երևանյան իրադարձություններ.Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանում հուլիսի 22-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայ հասարակությունը ոստիկանության ավելի ու ավելի ագրեսիվ ու ոչ իրավաչափ գործողությունների ականատեսն է դառնում 2003-2004 թվականներից ի վեր:
Այս ընթացքում «հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքից, եւ հարյուրավորներն ապօրինաբար կալանավորվել ու իրավախախտումների զոհ են դարձել», – նշվում է հայտարարությունում:
Երբ հուլիսի 17-ին, զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իրավապահ մարմինները շուրջ 150 անձանց բերման էին ենթարկել, ովքեր կամ եկել էինԽորենացի փողոց ոստիկանության կողմից արգելափակված հատված կամ հավաքվել Ազատության հրապարակում:
Հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 114 ահազանգ էր ստացել ոստիկանների կողմից բերման ենթարկված քաղաքացիների եւ խաղաղ հավաքներին խոչընդոտելու միջադեպերի վերաբերյալ: Դիմակայության առաջին օրերին, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները շուրջ 100 բերման ե...
Կարդալ ամբողջովին