2009 թվականից առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալում) մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Տեղեկությունը ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մեզ տրամադրված պատասխանում նշվում է, որ վերը նշված անձանցից 4-ի նկատմամբ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որտեղ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դատարանի կողմից կայացվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Հիշեցնենք, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանն ու ուրիշներ, վերջերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց:
Դատախազությունից հայտնում են նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը) վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու...
Կարդալ ամբողջովին