Դեպի վեր

Արտակարգ դեպք Երևանում, Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա․ օպերատիվ են գործել փրկարարները, թաղապետարանի աշխատակիցները, «Գազպրոմի» և «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com07/22/2021, 7:06

Արտակարգ դեպք Երևանում, Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա․ օպերատիվ են գործել փրկարարները, թաղապետարանի աշխատակիցները, «Գազպրոմի» և «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում Վարհրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին քոքից պոկվել և ընկել է, փակելով ճանապարհը։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին տեղեկանալով, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարակարակնով՝ օպերատիվորեն ժամանել են Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով փրկարարների հետ մասնատեցին ծառը։

Մոտ 3 ժամից ավելի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր, և տեղում ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաք գնդի ծառայողները, որպեսզի որոշ հետաքրքրասեր վարորդներ իրենց մեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները, ովքեր պոկված ու ճանապարհին ընկած էլեկտրալարերը կարճ ժամանակում ապամոնտաժեցին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի կարգադրությամբ ժամանել էին նաև Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որպես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր