Դեպի վեր

«Հայն ու հայը»․ երիտասարդ դերասանների մուտքը Կամերային՝ պրեմիերայով

bravo.am02/19/2021, 5:12

«Հայն ու հայը»․ երիտասարդ դերասանների մուտքը Կամերային՝ պրեմիերայով

Երեւանի կամերային թատրոնում շարունակում են հարթակ տրամադրել երիտասարդ դերասաններին՝ նրանց ընդգրկելով բազմաժանր ներկայացումներում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել ու հանդիսատեսին ներկայացնել իրենց բեմադրությունները։ Այդպիսի մի համագործակցության արդյունքում էլ ծնվել է թատրոնի նոր ներկայացումներից մեկը՝ «Հայն ու հայը», որ բեմադրել է երիտասարդ դերասան եւ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն իր խաղընկերոջ՝ Սարգիս Շողունցի հետ։ Կամերայինի լավատեսական նոր կատակերգության պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է ու զրուցել բեմադրության հեղինակների հետ։Ով է հայն ի վերջո, որն է իրականում բոլորիս երազած հայի կերպարը, ինչպիսի ասոցացիաներ կան հայ, հայրենիք, Հայաստան հասկացությունների հետ՝ այս թեմաների շուրջ է կառուցված Դավիթի եւ Սարգսի ներկայացումը։ Դերակատարները հանդիսատեսի հետ կիսվում են իրենց պատմություններով, մանկության ու պատանեկության տարիների ամենավառ հիշողություններով, անցնում տարիքային շրջափուլերով՝ այդպես մինչեւ մեր օրեր։ Եվ հատկանշական է, որ այդ պատմությունները հանդիսատեսին կարող են շատ ծանոթ թվալ, յուրաքանչյուրն իր կյանքում կարող է ունենալ այդպիսի հիշողություններ։

20


Թե ինչպես է ստացվել Դավիթ Աբրահամյանի եւ Սարգիս Շողունցի մուտքը Կամերային թատրոն, դերասանները մեր զրույցում պատմեցին, որ առաջարկն իրենք են արել․«Մենք ներկայացմանը հրավիրեցինք թատրոնի ղեկավար կազմին՝ Արա Երնջակյանին, Լուսինե Երնջակյանին եւ Արշալույս Հարությունյանին։ Նրանք դիտեցին, բավական հետաքրքիր արձագանք եղավ, եւ մենք էլ առաջարկեցինք, որ այս թատրոնում ներկայացումը շատ ավելի լավ կարող է ընկալվել հանդիսատեսի կողմից։ Ու քանի որ նրանք էլ կիսում էին մեր այդ միտքը, հրավիրեցին, մենք էլ միանգամից մեծ ուրախությամբ համաձայնեցինք։ Եկանք, ու զարմանալիորեն այստեղ էլ ամեն ինչ շատ սահուն ընթացավ։ Պարոն Հարությունյանը մեզ օգնեց ադապտացիայի, բեմին հարմարվելու, լուսային էֆեկտները նորովի ստանալու հարցերում։ Ու նաեւ թատրոնը մեզ շատ ջերմ ընդունեց, այնպես որ մթնոլորտն այստեղ շատ դրական է աշխատելու համար, շատ նպաստավոր պայմաններ կան ստեղծագործելու համար»,- անկեղծացավ Դավիթը։

20


Նա նաեւ նշեց, որ դեռ 2016 թվականին աշխատել է Կամերային թատրոնում որպես ռեկվիզիտոր, ինչպես ինքն է կեսկատակ բացատրում՝ բեմի բանվորի մի տեսակ է:): Այնուհետեւ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ ավարտել աշխատանքը թատրոնում՝ ուսումը թերի չթողնելու համար։ Հետո այնպես է ստացվել, որ Արա Երնջակյանը եղել է Դավիթի դիպլոմային աշխատանքի քննիչ հանձնաժողովի նախագահը։ Այդպես էլ հաջողվել է հետագայում պահպանել կապը թատրոնի անձնակազմի հետ։ Սարգիսն էլ պատմում է, որ նախկինո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր