Դեպի վեր

«Արմմոնո» թատերական փառատոնը բացվեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիմա վրա ստեղծմամբ մոնոներկայացմամբ

azatutyun.am08/5/2020, 11:36
  • Email
  • Facebook
  • Twitter

«Արմմոնո» թատերական փառատոնը բացվեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիմա վրա ստեղծմամբ մոնոներկայացմամբ

Մեր թատերասեր հանրությունը մի շարք առիթներ է ունեցել հիանալու մեր լավագույն դերասանուհիներից մեկի՝ Նարինե Գրիգորյանի մենաներկայացումներով, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է ասելիքով, գեղագիտական յուրահատուկ լուծումներովև թատրոնին արտիստուհու անսպառ ու անմնացորդ նվիրումից ծնունդ առած ստեղծագործական բուռն զգացմունքայնությամբ:

Եվ ահա մի նոր առաջնախաղ: Շաբաթ երեկոյան Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված այս տարվա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը մեկնարեց մեծանուն գրողի լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Գոմեշը» պատմվածքի հիման վրա ստեղծված՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մենաներկայացմամբ:

«Ազատության» հետ զրույցում Նարինե Գրիգորյանը սիրով պատմեց, թե ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել և ովքեր են աջակցել ու քաջալերել իրեն` այն ներկայացնելու փառատոնի շրջանակներում:

Նարինե Գրիգորյան. – Արտակարգ դրության այս օրերին, որ տանն էինք բոլորս, և խորհելու, փիլիսոփայելու երկար ժամանակ կար, անընդհատ մտածում էի, որ մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա ու որ էսպես կործանում ենք մեր երկիրը, հետո պատասխան չե՞նք ստանալու երբևէ, թե՞ մեր երեխաների կլինի դա, մեզ հետ չի լինի: Անընդհատ մտածում էի` իսկ բնությունը ինչպե՞ս է մեզ տեսնում: Մենք իրեն անընդհատ տեսնում ենք, օգտագործում ենք, ոչնչացնում ենք... Ու միշտ ուզում էի բնության կողմից նայել մեզ: Եվ հիշեցի, որ Դավիթը Մաթևոսյան մի անգամ ասեց` խնդրում եմ, կարդա հայրիկի «Գոմեշը»: Եվ քանի որ ազատ էի ու հանգիստ, դպրոցական տարիքում կարդացել էի, իհարկե, բայց ուրիշ տարիք էր, ուրիշ մոտեցում էր: Երբ կարդացի, շատ-շատ հուզվեցի. դա առաջին նախապայմանն է, թե ինչու ես դիմում այդ ստեղծագործությանը: Եվ հետո հանկարծ գտա «Գոմեշը» ցույց տալու թատերային մոտեցումը: Դա էլ էր շատ կարևոր, որովհետև գուցե այդ պատմությունը լավ էր կինոյով պատմել, որովհետև լսել էի, որ և' Զանուսսին էր ուզել նկարել, և' Ռոման Բալայանը... Բայց ես գտա դրա թատերային ձևը, ու դա ինձ կրկնակի ոգևորեց: Ավելի ոգևորեց արդեն Դավիթը Մաթևոսյան, որ ամեն գնով կողքիս էր: Ես մտածում էի, որ երկու տարի ստեղծագործության վրա կաշխատեմ, տեքստի մեջ կխորա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 490
EUR 564.5 574.5
RUR 6.13 6.29
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր