2020 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 3,9 տոկոս անկում, արտահանումը նվազել է 8,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12,8 տոկոսով։ Ելնելով այս վիճակագրությունից, կարո՞ղ ենք անել կանխատեսումներ՝ երրորդ կամ չորրորդ եռամսյակում ինչպիսի դինամիկա կունենանք․ «Առաջին լրատվական»-ի հարցին 1994-98 թվականներին Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը պատասխանեց․ «Նախ ասեմ՝ այս իրավիճակում ամենաանշնորհակալ գործը, իհարկե, կանխատեսումն է։ Ընդ որում՝ սա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլ ամբողջ աշխարհին։
Երբ մենք նայում ենք ԱՄՀ-ի կամ ՀԲ-ի գնահատականները, ապա նկատում ենք, որ վերջին շրջանում այդ գնահատականները փոխվում են ամսական։ Օրինակ՝ ապրիլ ամսին ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության վերաբերյալ տվել էր որոշակի գնահատական՝ 3 տոկոս, իսկ արդեն հունիս ամսին նրանք 2020 թվականի համար ասել են, որ սպասվում է 5 տոկոս անկում։ Ընդ որում՝ երբ նայում ենք ըստ երկրների, ապա նկատում ենք, որ այս ճգնաժամն ավելի շատ ազդելու է զարգացած երկրների տնտեսությունների վրա։ Գլոբալ առումով սա մակրոտնտեսական ճգնաժամ է, որն ընդգրկում է թե՛ առաջարկ, թե՛ պահանջարկ։ Այս ի...
Կարդալ ամբողջովին