Օրերս աշխարհի անվանի հայերը բաց նամակով էին հանդես եկել՝ կոչ անելով աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին՝ գալ և Հայաստանում ներդրումներ անել։ Այդ նամակի տակ ստորագրել էին այնպիսի հայտնի հայեր, ինչպիսիք են՝ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, Անդրե Անդոնյանը, Աբել Աղանբեկյանը, Տ. Մեսրոպ Արամյանը, Կարո Արմենը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Էդվարդ Պ. Ջերեջյանը, Չարլզ Ղայիլյանը, Սալբի Ղազարյանը, Վարդան Գրեգորյանը, Պիեռ Գյուրջյանը, Արթուր Ջանիբեկյանը, Սամվել Կարապետյանը,Անդրեյ Մկրտչյանը, Միխայիլ Պողոսյանը, Գրեգ Սարգսյանը, Սեմ Սիմոնյանը, Սերժ Չուրուկը, Պատվելի Տիգրան Թևրիզյանը, Ռալֆ Յիրիկյանը։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ողջունելի համարեց անվանի հայերի այս նախաձեռնությունը. «Ցավոք սրտի, ՀՀ-ում մինչև օրս ներդրումային գրավիչ պայմաններ չեն եղել, ինչի պատճառով ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայկական ներդրողները, գտնելով, որ իրենք կարող են հանգրվանել ռիսկային գոտում, այդ քայլին չեն դիմել։ Հիմա մեծանուն հայերը, որ նման բարձրաձայնում են արել, դա, իհարկե, չափազանց լավ է մեր երկրի համար, բայց միևնույն ժամանակ՝ չպետք է միայն հիմնվել նրանց բարձրաձայնումների վրա, պետք է ստեղծել հնարավորինս նպաստավոր պայմաններ այդ առումով։ Նրանք, նման բարձրաձայնում անելով, ամենայն հավանականությամբ, համոզված են, որ այդպես էլ կլինի, և այլ ներդրողներ ևս համարձակություն կունենան ՀՀ-ում ներդրումներ անելու։ Այս գործընթացը ես չափազանց ողջունում եմ, կարևոր է, և հասկանում եմ նաև դրա ամբողջ տրամաբանությունը։ Նրանք իրենց հայրենասիրական մղումներից ելնելով՝ ուզում են աջակցել մեր երկրին, իսկ դա տնտեսության նման ծանր վիճակում չափազանց կարևոր գործ կլինի մեր երկրի համար»։
Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե պատասխանատու քայլ չէ՞ նման կոչով հանդես գալը՝ հաշվի առնելով մեր երկրի ներդրումային միջավայրը։ Ի պատասխան՝ Վ. Բոստանջյանն ասաց. «Դա իրենց մտքերի, տրամադրութ...
Կարդալ ամբողջովին