Դեպի վեր

Երիտասարդականը՝ նոր խաչմերուկում. ի՞նչ է սպասվում Հայաստանի Մ21 հավաքականին

armtimes.com10/16/2020, 4:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Երիտասարդականը՝ նոր խաչմերուկում. ի՞նչ է սպասվում Հայաստանի Մ21 հավաքականին

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնանկությունը ոչ միայն անակնկալ չէր, այլև սպասելի էր, ու միգուցե նաեւ՝ ուշացած։

Հայաստանի հավաքականը՝ Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ վերջին երեք խաղերում խայտառակ պարտություններ կրեց։ Առաջինը՝ 2019թ․-ի վերջին՝ Իտալիայում՝ 0-6 հաշվով, մյուս երկուսը բոլորովին վերջերս՝ մեկ ամսվա ընթացքում։ Նախ՝ պարտություն խմբի բացահայտ ֆավորիտ Լյուքսեմբուրգից, հետո խայտառակ պարտություն խմբի առաջատարներից մեկից՝ Շվեդիայից (0-10): Եթե դրան գումարենք 2019թ․-ի սեպտեմբերին Իսլանդիայից կրած 1-6 հաշվով ջախջախիչ պարտությունը, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հարց է առաջանում՝ արդյոք ուշացած չէր պաշտոնանկությունը։ Ընդհանրապես, երիտասարդական հավաքականի ներկայիս սերունդը, իհարկե, հեռու է լավագույնը լինելուց։ Դրան գումարած այն, որ խաղացողներից քչերը խաղային պրակտիկա ունեն Բարձրագույն խմբում։ Սակայն որակել սերունդը որպես անտաղանդ, միանգամայն սխալ կլինի։ Արթուր Դանիելյանը, Ալբերտ Խաչումյանն ու Հովհաննես Հարությունյանը մոտ են կանգնած երկրի չեմպիոն Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմին, համարվում են եկող սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից։ Ճիշտ է, այս սերնդի ևս մեկ շատ տաղանադավոր ֆուտբոլիստ՝ Վահան Բիչախչյանը, վերջին երկու ամիսներին հանդես է գալիս ազգային հավաքականի կազմում, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում խայտառակ պարտությունները։

Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին շրջանում իսկապես մեկ ուժեղ հանդիպում է անցկացրել՝ մեկ տարի առաջ Երևանում՝ Իտալիայի հետ, որտեղ միայն հրաշքը փրկեց խմբի ֆավորիտին միավորներ կորցնելուց։ Մնացած խաղերում մարզչական գրեթե ոչ մի աշխատանք չի երևացել։

Անտոնիո Ֆլորեսը, կարծես վատ սելեկցիա չի անցկացրել, դժվար է մեղադրել մարզչին նրանում, որ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 489 495.5
EUR 577 589
RUR 6.39 6.59
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր