Դեպի վեր

Ղարաբաղում հակամարտությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար. El País

yerkir.am10/17/2020, 3:54

Ղարաբաղում հակամարտությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար. El País

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության համար։

Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի կողմից վերահսկվող, բայց Ադրբեջանին «պատկանող» տարածքում հակամարտության էներգետիկ մասշտաբը ակնհայտ դարձավ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ից, երբ Ադրբեջանի կառավարությունը հայկական բանակին մեղադրեց էներգետիկ միջանցքի վրա հարձակման մեջ, որ ստեղծվել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի եւ Հարավկովկասյան գազատարի (SCP) կողմից։ Ադրբեջանի տվյալներով՝ իր ՀՕՊ համակարգերը որսացել եւ ոչնչացրել էին հրթիռ երկու ենթակառուցվածքների անմիջական մերձակայքում, որոնք փոխադրում են Կասպից ծովի ադրբեջանական ջրերում արդյունահանվող նավթի եւ գազի հիմնական մասը։ BP ընկերությունը, որը շահագործում է ինչպես ԲԹՋ-ն, այնպես էլ երկրի հիմնական ածխաջրածնային հանքավայրերը, հայտարարել է հարցի վերաբերյալ իր մտահոգության մասին եւ որոշել ուժեղացնել իր անձնակազմի, ենթակառուցվածքի եւ Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության գործարքների պաշտպանությունը, նշում է El País-ը։

ԲԹՋ-ն եւ SCP-ն Կասպից ծովին զուգահեռ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով անցնում են մինչեւ Թուրքիա, բայց դրանց կարեւոր հատվածն անցնում է Հայաստանի հետ երկու երկրների սահմանին անչափ մոտ։ ԲԹՋ-ն համաշխարհային շուկայում Կասպիցի նավթին՝ հիմնականում ադրբեջանական, ինչպես նաեւ փոքր քանակությամբ ղազախական նավթին հասանելիության հիմնական միջանցքն է, որն արտահանվում է Ջեյհանում թուրքական տերմինալից Միջերկրական ծովով։ Նավթը մատակարարվում է հիմնականում Թուրքիա, Իտալիա եւ Իսրայել, ինչպես նաեւ Իսպանիա, որը, CORES-ի տվյալներով, վերջին 12 ամսում Ադրբեջանից ներմուծել է հում նավթի մոտ 2 տոկոսը։ Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ադրբեջանից ներմուծում է նավթի մոտ 4-5 տոկոսը, որը 2018 թվականին հում նավթի իր 8-րդ մատակարարն էր։

SCP-ն, որը կառավարում է ադրբեջանական SOCAR ազգային ընկերությունը, ԵՄ հարավային գազային միջանցքի մասն է, բայց առայժմ ադրբեջանական գազի հիմնական մասն արտահանվում է Թուրքիա։ Սպասվում է, որ այս տարվա վերջին գազատարը կսկսի գազի փոխադրումը Անդրանատոլիական գազատար (TANAP), որը Թուրքիայի սահմանը Հունաստանին է միացնում Անդրադրիատիկ գազատարով (TAP)։ TAP-ը Հունաստանով եւ Ալբանիայով անցնում է Իտալիա եւ նախագիծ է, որը ԵՄ-ն հայտարարել է ընդհանուր շահագրգռություն ներկայացնող։ Դրան մասնակցում է իսպանական Enagás ընկերությունը։ Գազը Եվրոպա մատակարարելու հնարավորություն ունենալու համար ТАР-ն ընդլայնվել է։ Հիմա դրա նշանակման վերջնակետը Թուրքիայից, Հունաստանից եւ Բուլղարիայից բացի, Իտալիան է։ Հարավային գազային միջանցքի շրջանակում Եվրահանձնաժողովը մտադիր է գազատարները երկարացնել մինչեւ Թուրքմենստան՝ Կասպից ծովը հատելով Բաքվի եւ Թուրքմենբաշիի միջեւ Անդրկասպիական գազատարի կառուցման միջոցով, եւ այդ կերպ դիվերսիֆիկացնելով Ռուսաստանից գազի եվրոպական ներմուծումը։

Կասպիցի եւ Կովկասի առանց այն էլ բարդ էներգետիկ աշխարհաքաղաքական ֆոնին ակնհայտ է դառնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները մեծացնում են տարածաշրջանում լարվածությունը։ Հակամարտության զարգացման դեպքում կմեծան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր