PanARMENIAN.Net - Եվրամիությունը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները, որոնք հանգեցնում են ԼՂ քաղաքացիական բնակչության տառապանքին ու սրում պետությունների միջև հակամարտությունը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը ողջունում է հումանիտար հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 18-ին՝ 00։00-ից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների միջամտությամբ։ ԵՄ-ն դատապարտում է այն հանգամանքը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, հաղորդվում է ԼՂ-ում ու դրա շուրջ ռազմական գործողությունների մասին»,- հայտարարել է նա։
Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։
Նշվել է նաև, որ հրադադարի խախտումն ուղեկցվում է ԼՂ քաղաքացիական բնակչության մեծ տառապանքներով և սրում պետությունների միջև կոնֆլիկտը՝ «էլ ավելի բարդացնելով վերքերի բուժումը»։ Բորելը նշել է, որ հակամարտությունն ուղեկցվում է «քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ ու անընդունելի զոհերով...
Կարդալ ամբողջովին