Ես Ղարաբաղը տեսա լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,
Ուր ճաշակեցի սարսափներ մահի՝
Հոգուս խռովքին համանվագ…
Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,
Ակնախոռոչներ՝ մութ, սնամեջ,
Դառը տքնանքի բոժոժը հմուտ
Թաղված էր այնտեղ լեռների մեջ…
Այդ օրերի ծանր տպավորություններով մեծարժեք հուշագրություններ է թողել բանաստեղծի կինը՝ Նադեժդա Մանդելշտամը. «Մենք ամեն քայլի տեսնում էինք մուսավաթականների ջարդերի հետքերը. Շուշին միայն արդեն բավ էր…»:
Ամուսինները Գյանջայից (Գանձակ) ավտոբուսով Շուշի են այցելում 1930 թ. աշնանը եւ ականատես լինում ողբերգությունն ու ջարդերը փաստող տակավին չջնջված իրողությունների. «Մի ժամանակ ակնհայտ հարուստ ու բարեկարգ քաղաքում աղետի ու կոտորածների պատկերը չափազանց ակնհայտ էր: Մենք քայլում էինք փողոցներով, եւ ամենուր նույն պատկերն էր՝ երկու շարք տներ՝ առանց տանիքների, պատուհանների, դռների: Կոտրված պատուհաններից տեսանելի էին դատարկ սենյակները, տեղ-տեղ՝ պաստառների կտորները, կոտրված կահույքի մնացորդները: Ասում են՝ կոտորածից հետո բոլոր ջրհորները դիակներով բերնեբերան լցված էին: Եթե որեւէ մեկը ողջ էր մնացել՝ փախել էր այս մահվան քաղաքից…»:
Փողոցներում նրանք որեւէ մարդու չեն հանդիպում, միայն ներքեւում՝ շուկայի մոտ տեսնում են մարդկանց, որոնց մեջ, սակայն, գեթ մեկ հայ չկար. միայն մահմեդականներ էին: Բանաստեղծի մոտ այն տպավորությունն էր, որ շուկայի մահմեդականներն այն մարդասպանների մնացուկներն են, որոնք տասը տարի առաջ ավերել էին քաղաքը, միայն թե դրանից որեւէ «օգուտ» չէին քաղել. փողոցում արեւելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ ու թարախոտ պալարներ նրանց դեմքերին… Թեեւ ամուսինները քաղցած էին, սակայն չեն համարձակվում այդ ձեռքերից բլիթներ գնել. «Անհնար է մի կտոր հաց ուտել, ջուր էլ չես խմի այդ ջրհորներից…»:
Քաղաքում հյուրանոցներ չկային: Շուկայի մարդիկ նրանց առաջարկում են գիշերել իրենց մոտ, բայց սահմռկած ամուսինները, Շուշիում պահպանված մահվան շնչից ու ջարդերի պատկերներից սարսափած, որոշում են ամեն գնով վերադառնալ Ստե...
Կարդալ ամբողջովին