PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով ժողովրդին ադրբեջանցիների կողմից օկուպացված Թալիշ գյուղից, հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։
Պայմաններից մեկը՝ ՀՀ հետ սահմանազատումն է ադրբեջանական կողմի պայմաններով, գրում է APA-ն։
«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն այդպես հայերը կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, «ինչպես արդեն իրենք են ցանկանում»։
Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի», գրում է APA-ն։
«Իրողությունները, կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետպատերազմյան իրողությունները պետք է և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության շուրջ բանակցություններում։...
Կարդալ ամբողջովին