Դեպի վեր

«Չուգունե կամուրջը» համավարակի ծնունդ է, «Նկարիչը»՝ պատերազմի. գրող Մարինա Բրուտյանը Հայաստան է գալիս ոչ միայն հիշողությունների, այլև՝ նորի հետևից

armenpress.am07/22/2022, 5:06

«Չուգունե կամուրջը» համավարակի ծնունդ է, «Նկարիչը»՝ պատերազմի. գրող Մարինա Բրուտյանը Հայաստան է գալիս ոչ միայն հիշողությունների, այլև՝ նորի հետևից

Ստեղծագործելը գրող, լրագրող, երգահան Մարինա Բրուտյանի համար արտահայտվելու միջոց է։ Հեղինակը շեշտում է, սակայն՝ եթե գրքում մի նախադասություն գրելու համար ստիպված է նրա շուրջ կառուցել պատմություն, ապա երաժշտական ստեղծագործության մեջ բավական է մի քանի նոտա, որոնք կփոխանցեն տրամադրությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Մարինա Բրուտյանի հետ:

-Աշխատանքային ձեր ուղին սկսել եք լրագրողի և թարգմանչի գործունեությամբ: Հետագայում միայն բացահայտել եք ստեղծագործելու շնորհն ու զարմացրել շրջապատողներին գրական տաղանդով ու երաժշտական ընդունակություններով: Մեր ընթերցողներին կպատմե՞ք, թե ինչպիսին էր այդ ճանապարհը. ձեր հիմնական մասնագիտությունն ու լրագրողի փորձը ձեզ օգնում, թե խանգարում էին:

- Ճիշտն ասած, ինքս չհասկացա, թե ինչպես դարձա հեղինակ։ Թեպետ գրել եմ դեռ մանկուց։ Դեռ դպրոցական տարիներին ամեն իմ շարադրությունը վերածվում էր մի պատմվածքի։ Կարծես ճակատագրի հեգնանքով, մեր պատմության ուսուցիչը՝ հիմա արդեն հայտնի գրող Հովհաննես Ազնաուրյանը, դեռևս այդ տարիներին ուներ պատմվածքների մի ժողովածու, տպվում էր գրական ամսագրերում և մեզ համար սիրով ընթերցում էր իր հեղինակած պատմվածքները։ Այդ ժամանակ ես հասկացա, որ չէի կարող այսպես` բոլորի ներկայությամբ կարդալ այն, ինչ գրել եմ, որ չունեմ այդ համարձակությունը։ Տասնամյակներ հետո պատահականությունների մի շարան բերում հասցնում է ինձ մի կետի, երբ հասկանում եմ, որ պոռթկումն այլևս անխուսափելի է։ Սկզբից ներկայացրի հանրությանը երաժշտական ստեղծագործություններս, իսկ մի քանի ամիս անց լույս տեսավ առաջին գիրքս։

Անշուշտ, լրագրողի փորձը օգնում է ինձ։ Որքան էլ պարզունակ թվա, սակայն այն ինձ օգնում էր տեղեկության, տվյալների հետ աշխատանքում՝ ինչպես փնտրել, գտնել և ինչպես օգտագործել այն: Շատ հաճախ անհրաժեշտ ինֆորմացիան գտնելուն պես ստուգում և վերստուգում եմ օտարալեզու աղբյուրներում։ Դա մեծամասամբ վերաբերում է ինչ-որ պատմական դրվագների, երբ հասկանում ես, որ հայկական աղբյուրները լիարժեք չեն։ Լրագրողի տարիների իմ աշխատանքը հենց դա է սովորեցրել ՝ անպայման ստուգել տեղեկությունը, չբավարարվել միայն մի աղբյուրով։

-«Հայելու մեջ մարդը տեսնում է ոչ միայն իր արտացոլանքը, այլև՝ այլ մարդու. նրան, ում սիրում է». այս տողերը մի հատված են ձեր՝ «Չուգունե կամուրջ» ռուսերեն գրքից: Այն ձեր առաջին ստեղծագործությունն է, և ինչպես ընթերցողներն են բնութագրում, այն գիրք է սիրո, կարոտի և ազատության մասին: Ի՞նչ է այն ձեզ համար:

-Շատ անձնական, շատ սիրելի․․․ Մի խոսքով` առաջնեկս է։ Մինչև հիմա որոշ հատվածներ ընթերցելիս հուզվում եմ։ Սակայն պետք է խոստովանեմ, որ եթե այսօր գրեի, ապա ինչ-որ բաներ կփոխեի։ Չէ, բուն պատմությունը կմնար, երևի կկրճատեի երկխոսությունները և կավելացնեի նկարագրական մասը։ Ես սիրում եմ նկարագրել, և նկարագրականի առկայությունը պատմության մեջ, իմ կարծիքով, տարբերում է գրականությունը սցենարից։ Սերը նկարագրելու հանդեպ ևս ծնվել է պատահական, երբ թարգմանում էի լեհ գրող Քշիշտոֆ Զայասի «Օշպիցին» վեպը։ Նա այնքան հարուստ լեզու ունի, որ կային հատվածներ, երբ ես մի էջի վրա ամբողջ մի օր եմ ծախսել։ Դա ինձ համար մեծ փորձություն էր, և ես այն հաղթահարեցի։ Երկրորդ փորձությունը հենց գիրքս էր։ Խոստովանեմ, երբ հրատարակչությունն արդեն հավանություն էր տվել և նշվել էին մոտավոր ժամկետներ, ես նույնիսկ մտածում էի, որ միգուցե պետք չէ այն տպել, ինչ-որ վախ կար։ Հետո վախը նորովի ի հայտ եկավ, երբ ես սպասում էի մարդկանց արձագանքին։ Ոչ բոլորի։ Այն մարդկանց, որոնք մեծ ազդեցություն ունեն ինձ վրա։ Նրանցից մեկը՝ մի շատ տաղանդավոր անձնավորություն, դեռ այն ժամանակ, երբ գրելու մասին նույնիսկ չէի մտածում, մի օր ասաց՝ արա այն, ինչ քեզ դուր է գալիս, որովհետև միշտ կգտնվեն մարդիկ, ում քո արածը դուր չի գա։ Այդ խոսքերը ինձ համարձակություն տվեցին, և մի քանի ամիս հետո Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմ բարձրացավ մի ներկայացում, որի երաժշտության հեղինակը ես էի։ «Խառը զգացմունքներ» ներկայացման բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը որոշեց հենց իմ հեղինակած երաժշտությամբ ձևավորել։

Հետո ծնվեց գիրքը։ «Չուգունս». ես այսպես եմ անվանում այդ գիրքը, համավարակի, կարանտինի ծնունդ է, թեպետ այնտեղ չի հիշատակվում այդ մասին։ Բայց և համավարակի նման, որի մասին մենք արդեն մոռանում ենք, «Չուգունը» լի է հուզականությամբ, էմոցիաներով, հավատով և անհավատությամբ միաժամանակ։ Այդ գրքում, ինչպես հայելում, արտացոլվում է ոչ միայն իմ կարոտը հայրենիքի, այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ, այլ նաև այն ամենը, ինչ ես կուզեի երբևէ ասել, բայց չունեի այդ համարձակությունը։

-Առաջին գրքի արձագանքները ձեզ մղեցին նոր ու հետաքրքիր «ճամփորդության». երկրորդ ռուսերեն ստեղծագործությունը «Рисовальщик» («Նկարիչը») անվանմամբ յուրահատուկ պատմություն է, հորինված, բայց իրականությանը շատ մոտ կառույցների մասին: Գաղտնիքը չբացելով՝ ինչ կասեք գրքի մասին:

-Եթե «Չուգունը» համավարակի ծնունդ է, ապա «Նկարիչը» պատերազմի ծնունդ է։ Ինչպես և առաջին գրքի դեպքում, այս անգամ էլ բուն պատերազմական գործողությունները չեն նկարագրվում, նույնիսկ չի նշվում, թե ինչ պատերազմ է, ավելին՝ այնտեղ մի քանի պատերազմների մասին է խոսքը։ Գիրքը ընդգրկում է 1920-2022թթ. ընկած ժամանակահատվածը։ Այս պատմության մեջ միահյուսված են երևակայությունը, իրականությունը, պատմությունը և այն այնքան իրական է թվում, որ ես ինքս հավատացի, որ իմ հերոսները և նրանց գործողությունները իրական են։ Ինձ ճանաչողներից շատերը նորից փորձեցին հերոսներին նույնականացնել, գտնել ինչ-որ ծանոթ դեպք, որը ես նկարագրել եմ, բայց զուր։ Եթե նույնիսկ այնտեղ գտնեք մի հերոսի, որը ձեզ հիշեցնի ձեզ հայտնի մի անձնավորության, ապա նրա շուրջ ծավալված գործողություններն ամբողջովին երևակայությանս արդյունքն են։

«Նկարիչը», ի տարբերություն «Չուգունի», ավելի շատ ժամանակ է խլել ինձնից։ Եթե «Չուգունե կամուրջը» գրելուց ես գիտեի, թե ինչով է սկսվելու և ավարտվելու, ապա «Նկարիչը» բաժանված է 3 ժամանակահատվածի, որոնք գրվել են առանձին որպես տարբեր պատմություններ, և մինչև վերջին պահը ես չէի պատկերացնում, թե ինչ տեսք այն կունենա։ Գիրքն արդեն ավարտված էր, երբ հասկացա, որ առաջին գլուխը պետք է դառնա վերջինը։

Բացի այդ, շատ ժամանակ և ռեսուրս էր տանում պատմության ուսումնասիրությունը։ Կհավատա՞ք, որ մեկ տող գրելու համար ես տասնյակ էջեր պատմական, մասնագիտական գրականություն եմ կարդացել, քարտեզներ եմ ուսումնասիրել։ «Նկարիչը» ավելի համարձակ գիրք է։ Այն փորձ է խոսել այն մասին ինչի մասին մենք նախընտրում ենք լռել, չտեսնել, չհավատալ ու մոռացության մատնել։

-Ինչպես արդեն ասացիք, ձեզ ենթարկվում են նաև դաշնամուրային ստեղները. ինչպե՞ս ծնվեց ձեր երաժշտությամբ ներկայացմանը շունչ տալու գաղափարը:

-Այո, ես արդեն մի քիչ խոսեցի դրա մասին, բայց կուզեի ավելացնել. ստեղծագործելը ինձ համար արտահայտվելու միջոց է։ Բայց եթե գրքում մի նախադասություն գրելու համար դու ստիպված ես նրա շուրջ կառուցել մի պատմություն, ապա երաժշտական ստեղծագործության մեջ բավական է մի քանի նոտա, որոնք կփոխանցեն քո տրամադրությունը։

Ես ունեի մի քանի կարճ դաշնամուրային «օպուսներ», որոնք թաքցնում էի հեռախոսիս ձայնագրիչի «թղթապանակներում» և ժամանակ առ ժամանակ լսում։ Բայց իմ կյանքում եղավ ճակատագրական հանդիպում, որը ինձ վստահություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր