Դեպի վեր

«Էնթերփրայզ Արմենիա»-ն իսպանական շուկային կներկայացնի Հայաստանում բիզնեսի առավելությունները և ներդրումային միջավայրը

armenpress.am08/15/2022, 5:54

«Էնթերփրայզ Արմենիա»-ն իսպանական շուկային կներկայացնի Հայաստանում բիզնեսի առավելությունները և ներդրումային միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի գրասենյակն իր գործունեության ընթացքում փորձելու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին հանրային իրազեկվածության մակարդակն ու ներգրավելու նոր ներդրումներ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, Դուք նշանակվել եք Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ։ Նախատեսվում է Իսպանիայում բացել գրասենյակ ։ Ե՞րբ է այն պաշտոնապես սկսելու գործունեություն ծավալել։

- Մեծ պատիվ էր նշանակվել Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ։ Հունիսի վերջին իմ նշանակումից հետո Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ամբողջ թիմն արդեն իսկ սկսել է աջակցել հայկական շուկայով հետաքրքրվող իսպանական ընկերություններին։

Գրասենյակի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ Բարսելոնայի խորհրդանշական Casa Comalat շենքում (Avenida Diagonal 442, 3-2, 08037): Այսինքն, սեպտեմբերից սկսած մենք պատրաստ ենք ողջունել և գրկաբաց սպասում ենք հայկական շուկայով հետաքրքրված ցանկացած օտարերկրյա ձեռնարկության կամ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև ընկերությունների, որոնք պատրաստակամ են ընդլայնել իրենց գործունեությունն արտասահմանում։

- Ինչպե՞ս եք պատրաստվում ներդրումներ բերել Իսպանիայից Հայաստան։ Ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում ձեռնարկել՝ խթանելու այդ ներդրումն ու աջակցելու ներդրողներին։

- Տնտեսական դիվանագիտությունն աստիճանաբար ավելի կարևոր ու առաջնահերթ է դառնում Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ։ Հայկական ընկերությունների միջազգայնացման ամրապնդումը և երկիր արտասահմանյան արդյունավետ ներդրումների ներգրավումը կբարձրացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը և կխթանի մեր դիվանագիտական հարաբերությունները երրորդ երկրների հետ։

Իսպանիայի գրասենյակը կունենա աշխատանքային երկու ուղղվածություն՝ խթանել ու դյուրացնել արտաքին ներդրումները Հայաստանում և դիրքավորել «Էնթերփրայզ Արմենիա»-ն՝ որպես ներդրողների համար «մեկ պատուհան» սկզբունքով գործող ընկերություն։

Որպես Հայաստանում ներդրումների խթանմամբ զբաղվող պետական մարմնի ներկայացուցչական գրասենյակ՝ մենք կկենտրոնանանք Իսպանիայում Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման վրա՝ նպաստելով նաև լատինաամերիկյան և իսպանական ընկերությունների ներդրումային քարտեզի վրա Հայաստանի դիրքավորմանը։

Մենք առանցքային դեր կխաղանք Իսպանիայի և Հայաստանի իշխանությունների, գործընկեր կազմակերպությունների, բիզնես ծառայությունների գրասենյակների, գործարար շրջանակների և միջազգային ընկերությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման գործում: Այդ նպատակով սեպտեմբերից մենք ամենամսյա բիզնես միջոցառումներ կկազմակերպենք՝ նոր ներդրումներ ներգրավելու, արտահանումը խթանելու, Իսպանիայում գործարար ցանցն ընդլայնելու, Հայաստանի ներդրումային միջավայրն ու Հայաստանում բիզնես իրականացնելու առավելությունները ներկայացնելու նպատակով։ Ավելին, տարեկան առնվազն մեկ անգամ մենք Հայաստանով հետաքրքրված իսպանական ընկերությունների համար գործուղում կկազմակերպենք։

Երբ ներդրողները հետաքրքրվեն հայկական շուկայով, մենք նրանց խորհրդատվություն կտրամադրենք Հայաստանի ներդրումային օրենսդրության, կանոնակարգերի, կառավարության խթանների և պոտենցիալ ներդրումային գործընկերների վերաբերյալ։

Բացի այդ, «Էնթերփրայզ Արմենիա»-ի թիմը հետներդրումային սպասարկում կիրականացնի Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների համար:

- Հայաստանում ներդրում անելու տեսանկյունից իսպանացի գործարարի համար հատկապես ո՞ր ոլորտն է հետաքրքրական։ Ըստ Ձեզ, Հայաստանն ի՞նչ ներուժ ունի։

- Իսպանական ընկերությունների համար հետաքրքրության հիմնական ոլորտներն են վերականգնվող էներգիան, շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը, տեքստիլը, զբոսաշրջությունը, թանկարժեք ապրանքները, դեղագործությունը և գինեգործությունը:

Հայաստանը բացառիկ աշխարհագրական դիրք ունի, որը կամրջում է արևելքն ու արևմուտքը, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։ Այդ պատճառով մենք պետք է աշխատենք հանուն այդպիսի նպատակի՝ ցույց տալու, որ Հայաստանը կարող է բնական հանգույց լինել տարածաշրջանի միջազգային ընկերությունների համար, քանի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր