Դեպի վեր

Հայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն. Իրանի խորհրդարանական Շահրիար Հեյդարի

armenpress.am4 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն. Իրանի խորհրդարանական Շահրիար Հեյդարի

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:

Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում:

«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի», - ընդգծել է Հեյդարին:

Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։

«Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 408 420
EUR 412 433
RUR 6.31 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր