Լուսինե Թովմասյանը ցոցցանցերում բավական ակտիվ է ու հաճախ է իր հետեւորդների հետ կիսվում ընտանեկան կյանքի ուրախ պահերով: Հերթական անգամ առաջարկել է իրեն հարցել ուղղել, որոնք բավական տարատեսակ են եղել ու վերաբերել են կյանքի տարբեր կողմերին: Դրանք բաժանել ենք մի քանի խմբի:Արտաքինը
Շուրթերս բնական են ու երբեք որեւէ ֆիլեր կամ բոտոքս չեմ արել: Կշռում եմ 56 կգ, իսկ հասակս 1.79 մ է:
Գեղեցիկ կազմվածքը հիմնականում գենետիկայի արդյունք է: Իմ դեպքում նաեւ մարզվելն ու ճիշտ սնվելն է օգնում:
Մաշկի խնամքի անփոխարինելի ապրանքներն ինձ համար խոնավեցնողն է՝ ցերեկային եւ գիշերային, աչքերի շուրջ մաշկի համար, արեւապաշտպանը եւ բազմաֆունկցիոնալ լոսյոնը:
Երեխաները
Բնական ճանապարհով եմ ծննդաբերել բալիկներիս: Երկուսին էլ կերակրել եմ 3 ամիս, դա շատ կարեւոր է ե՛ւ մոր, ե՛ւ նորածնի համար: Հղիության ընթացքում բժշկի թույլտվությամբ ճամփորդել եմ, մտավախություններ չկային:
Դեռ բալիկի չեմ սպասում: 3-րդ երեխայի մասին առայժմ չեմ մտածում, ...
Կարդալ ամբողջովին