«Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:
Տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը:
Հարցին՝ որովհետև գիտե՞ր, որ պատերազմն անխուսափելիորեն հասունանում է, Նիկոլ Փաշինյանն ասել է. « Գիտեք, այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել»,- ասել է Փաշինյանը:
Միաժամանակ, կառավարության ...
Կարդալ ամբողջովին