ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բենզինի ներկրման ոլորտում «Ֆլեշից» և «CPS»-ից հետո երրորդ ընկերություն է հայտնվել:
- Պարոն Շաբոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, եւ որ այսուհետ ցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել: Իսկ սա նշանակում է, որ մինչ հիմա դա հնարավոր չի եղել: Այդպիսով, կարո՞ղ ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցություն չի եղել:
- Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել: Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական է: Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսումնասիրության շրջանակներում մենք հետեւողական ենք եղել, որ դրանք լուծվեն: Իհարկե, պարբերաբար խնդիրներ են առաջանում, եւ մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջությամբ լուծում-ավարտում ենք, եւ դրանք այլեւս չկան: Խնդիրները լուծվում են, բայց ժամանակի ընթացքում կարող են նոր խնդիրներ առաջանալ: Մենք պետք է առարկայական քննարկենք:
- Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնոպոլ, ապա գեր-գերիշխող դիրք գրավող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդ հնարավորության արդյունքում գին է թելադրում: Ադրբեջանում վերջերս ազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնակի իջավ: Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ նման պայմաններ ունենալ:
- Ես ձեր ասածների հետ համաձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետեւ, այո, այդտեղ կա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի կան նաեւ այլ ընկերություններ: Եվ այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում: Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան: Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն է: Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի դրանով:
- Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել է բանան ներկրող մեքենան եւ մարդկանց զգուշացրել, որ այլեւս նման բան չանեն: Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:
- Տեղյակ չեմ: Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում:
- Նույնն էլ կարող ենք ասել բենզինի շուկայում, որտեղ նորից նման գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ կան՝ «Ֆլեշը» եւ «CPS»-ը, որոնք ունեն իշխանությունների հովանավորությունը եւ գին են թելադրում:
- Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո: Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել՝ «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան:
- Այնուամենայնիվ, ինչն է խնդիրը, որ ՏՄՊՊՀ-ն չի կարողանում ազատ մրցակցություն ապահովել: Կա՞ն այնպիսի գործիքներ, որոնց բացակայության պատճառով դուք չեք կարողանում բավարար մրցակցություն ապահովել:
- Իհարկե, կան: Ազատ մրցակցության հարցի վերաբերյալ մշտապես թյուրըմբռնում կա: Թեեւ մեր կառույցի անվանումը մրցակցության պաշտպանության հանձնաժողով է, այդուհանդերձ մեր հանձնաժողովը պատասխանատու չէ մրցակցության բոլոր խնդիրների լուծման համար: Առանց անուններ նշելու ասեմ, որ եթե մի նախարարություն, որն իրականացնում է ոլորտային կարգավորում, լիցենզավորում, վերահսկողություն, թերանում է իր այդ գործառույթներում, տնտեսվարողների նկատմամբ տարբերակված մոտեցումներ, երկակի ստանդարտներ է դրսեւորում, մրցակցությունը տուժում է:
- Ո՞ր գերատեսչությունները նկատի ունեք, ՊԵԿ-
Կարդալ ամբողջովին