Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր «անցանկալի անձանց ցուցակում»: Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Բելառուսը մոտ դիվանագիտական հարաբերություններ ունեն: Իսկ Բելառուսի գլխավոր դատախազն էլ օրերս հայտնել է, որ ուսումնասիրում է բլոգերին արտահանձնելու Ադրբեջանի պահանջը:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտարկվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճելի տարածաշրջան այցելելու համար: Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին առանց նախապայմաննե...
Կարդալ ամբողջովին
