Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։
Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողներ...
Կարդալ ամբողջովին