PanARMENIAN.Net - Երևանում մարտի 10-ին մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ DigiTec-ը: Team-ը ներկայացել է ընկերությունների խմբով, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև սեփական երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։
Ժամանակակից լուծումներով տաղավարում Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները մինչև մարտի 12-ն ինտերակտիվ ձևով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում՝ Թիմում աշխատանքի հնարավորությունները։
«Որպես տեխնոլոգիական ընկերությունների խումբ այս եզակի միջոցառումից Թիմն անմասն մնալ չէր կարող թե՛ որպես աջակից, թե՛ մասնակից։ Սա հնարավորություն է ծնունդով հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև գործընկերներ գտնելու տեսանկյունից»,- խոսելով էքսպոյի կարևորության մասին՝ նշել է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
Թիմ ընկերությունների խմբի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia-ն DigiTec-ին ներկայանում է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցով և Cosmo սակագնային փաթեթներով։ Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով։
Ներկայացնելով ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության ոլորտն ու գրանցած հաջողությունները՝ Հայկ Եսայանը առանձնացրել ու կարևորել է Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում՝ խրախուսելով էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը։
Team Systems-ն իրականացնում է նաև ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության, խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։
Ընկեր...
Կարդալ ամբողջովին