Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութoղլուն հայտարարել է, թե ինքն է տվել նախորդ տարի հոկտեմբերին ռուսական օդանավը խոցելու հրամանը: Դավութoղլուն նշել է, որ ինքը տվել է հրաման Թուրքիայի ընդհանուր օդային տարածքի պաշտպանության մասին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Հրամանը ենթադրել է, որ թուրքական հակաօդային պաշտպանությունը պետք է խոցի Թուրքիայի սահմանը խախտող ոչ միայն սիրիական, այլ ցանկացած այլ օդուժի միավոր: Դավութoղլուն հայտարարել է, որ այժմ էլ կստանձնի դրա քաղաքական պատասխանատվությունը: Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը կձերբակալի՞ Դավութoղլուին, որը նրա կուսակիցն է: Բանն այն է, որ Դավութoղլուի հայտարարությունը կարող է աղերս ունենալ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին, կամ ռուս-թուրքական հարաբերության նպատակային խզմանը: Թուրքիայում հուլիսի 15-ին անհաջող զինված հեղաշրջման փորձից հետո ռուս-թուրքական հաշտեցման գործընթացը մտավ նոր փուլ, որի երանգն այն էր, թե ռուսական օդանավը խոցել են մարդիկ, որոնք առնչություն ունեին զինված հեղաշրջմանը: Հայտնի դարձավ, որ հեղաշրջման մասնակիցների շարքում ձերբակալվել են նաեւ ռուսական օդանավը խոցած օդաչուները: Զինված հեղաշրջման այդ փորձը ճնշելուց հետո, Թուրքիայի եւ Ռուսաստանի այսպես կոչված հաշտեցման գործընթացը մտավ նոր, ավելի սերտ փուլ: Տեղեկություն հրապարակվեց նույնիսկ, թե ռուսական հատուկ ծառայությունները Էրդողանին զգուշացրել են հեղաշրջման վտանգի մասին եւ օգնել այդպիսով փրկվել դրանից: Իսկ ռուս-թուրքական հաշտեցման փուլում պաշտոնական Անկարան քիչ էր մնում հայտարարեր, որ ռուսական օդանավը խփել է ոչ թե Թուրքիան, այլ Թուրքիայի թշնամիները: Համենայն դեպս, այդ բնույթի ոչ ուղիղ, սակայն տողատակ պարունակող հայտարարություններ արվել են: Իսկ մինչ այդ, օդանավը կորցնելուց հետո գժտության շրջանում, այդ մասին հայտարարություններ անում էր ՌԴ իշխանությունը: Բանն այն է, որ ռուս-թուրքական այդ միջադեպից հետո խզված ռուս-թուրքական դաշինքը, չնայած հիմքում՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրում ամուր մնալուն, այդուհանդերձ զգալիորեն թուլացավ կովկասյան քաղաքականության ծիրում: Այդ թուլացումը լիովին համապատասխանում էր Հայաստանի շահին ու անվտանգությանը, քանի որ ռուս-թուրքական ուժեղ դաշինքը միշտ սնվում է Հայաստանի եւ «հայության» շահի եւ անվտանգության հաշվին, այդ դաշինքը Կովկասում այլ «կերակրատաշտ» չունի, իսկ Վրաստանի շահն ու անվտա...
Կարդալ ամբողջովին