Ամենայն հավանականությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն նշանակված ու այդ պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանի նախագահած «Հայրենիքի» դաշինքի ցուցակը կգլխավորի հենց Վանեցյանը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Դաշինք կազմելու մասին օրերս Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարել էր, որ որոշել են մասնակցել ընտրություններին և սկսել է Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արսեն Բաբայանի հետ հարցազրույցից.
«Ազատություն» - Ո՞վ է վարչապետի ձեր թեկնածուն:
Արսեն Բաբայան - Այս պահին չկա այդ քննարկումը: Մեր կուսակցության, դաշինքի մասին չեմ խոսում, մեր կուսակցության վարչապետի թեկնածուն եղել է և մնում է Արթուր Վանեցյանը: Դաշինքում ով կլինի, ցուցակը երբ կլինի, այդ ժամանակ պարզ կդառնա:
«Ազատություն» - Իսկ քննարկվե՞լ է Սերժ Սարգսյանի` ցուցակը գլխավորելու հարցը:
Արսեն Բաբայան - Նախնական իմ պատկերացումներով կամ մեր նախնական պատկերացումներով` ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, մեր նախնական համաձայնություններով, բայց ինչ կլինի` կլինի, երբ որ վերջնական որոշումը կլինի, ցուցակը մենք կտեսնենք:
«Ազատություն» - Ճի՞շտ է, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ձեր ցուցակում է լինելու:
Արսեն Բաբայան - Քիչ առաջ խոսում էինք ցուցակ չլինելու մասին, հիմա եթե ցուցակը չկա...
«Ազատություն» - Բայց կարող է բանակցություն եղած լինել:
Արսեն Բաբայան - Չեմ կարող ասել, շատ բաներ են բանակակցվել շատ տարբեր քաղաքական ուժերի և անհատների հետ, դրանցից որի արդյունքում նաև ընդունվել է որոշում Հանրապետական կուսակցության հետ գնալ դաշինքով, բայց դրանց մասին ուղղակի չեմ կարող հիմա բարձրաձայնել, որովհետև դրանց շուրջ չկան վերջնական որոշումներ:
«Ազատություն» - Այս օրերին էլ սոցիալական ցանցերով տարածվում է, թե նախկինում Վանեցյանն ինչ էր ասում Հանրապետականի մասին: Ես ուզում եմ հիշեցնել, որ նա բարձր պաշտոն է ստացել հեղափոխությունից հետո, և ինչպես ինքն էր ասում` պայքարելու ահռելի ունեցվածք դիզած մարդկանց դեմ, նախկին պաշտոնյաների, ինչպես բառացի էր ասում, որ «անցյալին վերադարձին չլինի»: Արդյոք այդ անցյալը Սերժ Սարգսյանը չէ՞ր, և նրան նկատի չունե՞ր, պարո՛ն Բաբայան:
Արսեն Բաբայան - Ո՛չ, բնականաբար ո՛չ, և որևէ բան չի փոխվել:
«Ազատություն» - Հեղափոխությունը ո՞ւմ դեմ էր, եթե ոչ:
Արսեն Բաբայան - Հեղափոխությունը նախկին բարքերի դեմ էր:
«Ազատություն» - Որի մարմնացումը Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը չէ՞ր:
Արսեն Բաբայան - Որևէ անձ որևէ վարքի մարմնացում չի կարող լինել:
«Ազատություն» - Կուսակցությունը, համակարգը:
Արսեն Բաբայան - Որևէ կուսակցություն առանձին չի կարող լինել, դա մի համակարգ էր այսպիսի: Այդ համակարգում կային որոշակի խնդիրներ, և այդ համակարգի վերաբերյալ հնչեցվում էին կամ առաջադրվում էին մեղադրանքներ, որի 90 տոկոսը, իմ տեսնելով, ընդհանրապես հորինվածքներ էին, սուտ էին, որովհետև հակառակ դեպքում այս իշխանությունը գոնե պատասխանատվության միջոցներ կկիրառեր, հետևաբար` մենք եթե նկատի ունենանք անձերին` որպես նախկիններ այսպես ասած, նախկինների կամ նախկին իշխանության ամենավառ ներկայացուցիչներն այսօր այս իշխանության մեջ են` դա գլխավոր դատախազն է, դա Հատուկ քննչական ծառայության պետն է, ոստիկանապետն է, ֆինանսների նախարարն է: Դրանից շատ ավելի նախկիններ ունենք` Գագիկ Ջհանգիրյանն է, Անդրանիկ Քոչարյանն...
Կարդալ ամբողջովին