Դեպի վերեւ

Լավրովն ու Քերրին ասացին, բայց չպեչատեցին

hraparak.am08/28/2016, 3:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Լավրովն ու Քերրին ասացին, բայց չպեչատեցին

Դուզ խոսք քաղաքականության մեջ միայն էշը կասի: Հուսամ՝ ոչ ոք չի մտածում, որ Լավրովն ու Քերրին այնքան էշ են, որ համաձայնության են եկել քրդական պետության ստեղծումը թույլ չտալու շուրջ և այդ մասին բացեիբաց հայտարարում են: Լավրովն ու Քերրին, գուցե, այսօր դավաճանում են քրդերին, բայց նրանք չէ, որ որոշում են քրդական պետության ձևավորել-չձևավորելու հարցը: Այդ հարցը դե ֆակտո կարող է լուծվել բացարձակապես քուրդ ժողովրդի պայքարի և հաղթանակի արդյունքում, իսկ մյուսներին, այդ թվում՝ Լավրովին և Քերրիին, կմնա դե յուրե ճանաչել կամ չճանաչել այդ պետությունը:

Ո՞ւմ եմ սա բացատրում:

Ես մի ղարաբաղցի ծանոթ ունեմ, շատ շուտ նեղացող, նրան եմ բացատրում, որ մինչ օրս գոնե Ղարաբաղի օրինակով չի հասկացել, որ պետականություն նվեր չեն տալիս, այլ նվաճում են: Նա գրել է. «Օգոստոսի 27-ը կարող է պատմության մեջ մտնել որպես քրդական հարցի «հուղարկավորության» օր»: Ծանոթիս այս հոռետեսությունը գալիս է Ժնևում տեղի ունեցած Լավրով-Քերրի 12-ժամյա բանակցություններին հետևած հայտարարություններից, որոնցով նրանք, ըստ ծանոթիս, «փաստել» են որ քրդական պետություն չպետք է լինի: Ահա, այդքան դաժան:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ առթիվ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հետեւյալն է ասել. «Ես համոզված եմ, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մաս, հիմնախնդրի լուծման մաս, այլ ոչ թե՝ գործոն, որը կօգտագործվի, որպեսզի Սիրիան մասնատվի, քանի որ դա ամբողջ տարածաշրջանում կհանգեցնի շղթայական ռեակցիայի, ոչ ոք դրանում հետաքրքրված չէ»: Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ավելացրել է. «Մենք կողմ ենք միասնական Սիրիային, մենք չենք աջակցում քրդերի անկախությանը, քրդական անկախ նախաձեռնությանը»: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը հասկանում է թուրքական կողմի համար այդ հարցի զգայունությունը եւ կշարունակի «համատեղ աշխատանքը՝ հանուն Սիրիայում քաղաքական կարգավորման որոնման ինկլյուզիվության»:

Այս ամենը ղարաբաղցի ծանոթիս ստիպել է նախ ողբ դնել՝ «Վերջ, քրդական «օֆիսը» փակվեց», և ապա՝ մի շատ խելոք միտք արտահայտել. «Մոսկվան եւ Վաշինգտոնը, որպեսզի չկորցնեն Թուրքիայի հետ թանկ հարաբերությունները, բնական է՝ տրամագծորեն հակադիր շարժառիթներով, քրդական հարցում եկել են ընդհանուր հայտարարի՝ Սիրիայում քրդական պետություն չպետք է լինի»:

Ես կուզենայի հասկանալ, օրինակ, մի՞շտ է այնպես լինելու, որ թանկ հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մյուս գերտերությունները Թուրքիայի կողմը բռնեն: Չգիտեմ, ես նույնքան համոզված չեմ, որ այդպես կլինի, որքան ծանոթս, ով, քրդական խնդիրը փոխադրելով հայկական հարցի հարթակ, ապազգային հիստերիա է բարձրացնում. «Այո, քրդերին չես նախանձի: Բայց տվյալ դեպքում ավելի էական է, թե այսուհետեւ էլ ի՞նչ են ասելու հայրենական ապոլոգետները: Ի՞նչ բացատրություն են տալու ռուս-թուրք-ամերիկա-իրանական այս հակաքրդական ալյանսին: Շարունակելու՞ ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 474 475.5
EUR 529 533.5
RUR 7.55 7.65
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ