Դեպի վեր

Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները

armenpress.am07/30/2021, 3:06

Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները

Գրքի երևանյան չորրորդ փառատոնին, որը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում, Հովհաննես Թումանյանի թանգարանն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց գրողի ակադեմիական հատորները, որոնց վերահրատարակումը նախաձեռնել են Թումանյանի 150-ամյակին ընդառաջ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ թանգարանը տարիներ շարունակ հետազոտական աշխատանքներ է իրականացրել և պարզել, որ արխիվներում կան նոր նյութեր, որոնք ներառված չեն նախկին հրատարակություններում: «Ակադեմիական նախորդ հրատարակություններն ունեին լրացումների, հավելումների կարիք: Դրանով պայմանավորված՝ թանգարանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտին առաջարկեց համատեղ աշխատանք իրականացնել: Ունենք չորս հատոր, որոնք բավականին ծավալուն ու մանրակրկիտ են: Ընդհանուր տասը հատոր է: Վեց հատորը նախատեսում ենք հրատարակել առաջիկա հինգ տարում»,- տեղեկացրեց տնօրենը:

Նա նշեց՝ այս ընթացքում կորուստ են ունեցել: Կյանքից հեռացել է հատորների գլխավոր խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը: Չնայած այդ ցավալի փաստին՝ աշխատանքը չեն դադարեցրել:

Եղիազարյանը շեշտեց, որ Թումանյանի հատորները պատշաճ ներկայացնելու կարիք կար: «Նա գրի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ և, որպես ընթերցող, մեծ ուշադրություն էր դարձնում գրքի արտաքին տեսքին: Թումանյանի ակադեմիական հատորները 80-ականների վերջին և 90-ականների սկզբին են լույս տեսել: Դժվար տարիներ էին: Գրքերը տարբեր գույների են, թուղթը տարբեր որակի է»,- հիշեցրեց Եղիազա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր