Դեպի վերեւ

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

armenpress.am11/13/2016, 2:00
  • Email
  • Facebook
  • Twitter

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԼՂՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ականանետների զանգվածային կիրառմանը։ «Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։ Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ ԼՂՀ ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակում կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար, և հավելել, որ իր հերթին ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել էր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին` Համբուրգում:

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներից եւ ընդունել է այն շրջանակը, որը բանակցությունների համար առաջարկում են Մինսկի խմբի եռանախագահները: Այս մասին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանն ինչպես միշտ սրում է իրավիճակը: Այժմ այն հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որտեղ ներդրված է լինելու ադրբեջանական բանակի համարյա ամբողջ ներուժը՝ 60 հազարի հասնող զորք, արկեր, հրթիռներ եւ այլն: Դա նաեւ Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն` իրենք պետք է 42 օր առաջ տեղյակ պահեին այդ մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9000-ի: Նրանք ոչ միայն տեղյակ չեն պահել, այլեւ Համբուրգի հանդիպումից առաջ գնում են այս քայլին, որը, իհարկե, սրում է վիճակը»,-ասաց նախարար Նալբանդյանը՝ նշելով, որ Համբուրգում (դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակում) կայանալիք հանդիպման ձեւաչափը դեռեւս հստակեցված չէ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին նոյեմբերի 8-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանի և Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երեւանյան 28-րդ նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայաստան և աշխարհ

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) կազմել է գործարարությամբ զբաղվելու համար ամենահարմար երկրների տասնյակը, որում ներառվել է Հայաստանը` զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:

ՀՀ Նախագահի նստավայրում նոյեմբերի 8-ի երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը: ՀՀ Նախագահ Սերժ այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Նա տեղեկացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄԷ այցի ընթացքում բավական արդյունավետ հանդիպումներ տեղի ունեցան: Այս մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն ԿարայանըՆրա խոսքով՝ ԱՄԷ գործընկերները հետաքրքրված են համագործակցել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, ներդրում կատարել ջերմոցային տնտեսությունում, ինչպես նաև սննդի արդյունաբերության մեջ, հետաքրքրություն կա զբոսաշրջության, ենթակառուցվածքների նկատմամբ: Բիզնես-ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել հյուրանոցաշինության մեջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Հանրապետության Նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: «Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:

ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը, որով նախատեսվում է սիրիահայերին օժանդակել 15 մլն դոլարի չափով:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանընշեց, որ զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներիընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ,ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամ ամսական: Միջոցները կստանան զինծառայողների ծնողները և երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրները, քույրերը: Հատուցման գումարները կվճարվեն 2017թ. տարեսկզբից տեղի ունեցող դեպքերի համար: Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հիմնադրամին ամսական հազար դրամ կվճարի:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այսուհետև հիվանդներին բուժման համար արտերկիր ուղարկելու կարիք չի լինի, որովհետև այն, ինչ նրանք կարող էին ստանալ արտերկրում, արդեն կարող են ստանալ Հայաստանում:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հիմանանորոգումից հետո համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին: Հիմնանորոգված շենքի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը։ Այնուհետև երկու հայկական պետությունների վարչապետներն եղել են մարտական հենակետերում: Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են երկու հայկական պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարներին և նշել այն քայլերը, որոնց միջոցով ակնկալվում է ապահովել տնտեսության զարգացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:

Կառավարությունը հաստատեց ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.5 485.75
EUR 514 519.5
RUR 8.59 8.69
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ