Ջեննիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսիններ են: TZM-ին հայտնի է դարձել, որ ամուսնության վկայական զույգը ստացել է Լաս Վեգասում, որում նշված են նրանց ամբողջական անունները՝ Բենջամին Հեզա Աֆլեք ու Ջենիֆեր Լին Լոպես:Արարողության համար Լոպեսն ընտրել է սպիտակ համեստ զգեստ, որով, ինչպես պարզվել է, նկարահանվել է ֆիլմերից մեկում: Ավելի ուշ Լոպեսն այն փոխարինել է Zuhair Murad-ի զգեստով: Աֆլեքն էլ երկար չի մտածել ու նախապատվությունը տվել է իր զգեստապահարանի բաց երանգներով կոստյումին:
JENNIFER AFFLECK ?? pic.twitter.com/9XPyZd8Urs
— 'Ciηdy (@iamcindyr__) July 17, 2022
«Հենց այդպես էլ ուզում էինք, որ ամեն ինչ լինի: Նախորդ գիշեր ժամանել ենք հարսանեկան մայրաքաղաք՝ Լաս Վեգաս, եւս 4 զույգի հետ հերթ ենք կանգնել, որ մեզ ամուսնացնեն: Այսպիսով՝ լավագույն վկաների ներկայությամբ, որոնց մասին կարող էինք երազել, հին ֆիլմից զգեստով ու Բենի զգեստապահարանից վերարկուով, ասացինք մեր ամուսնական երդումները փոքրիկ մատուռում ու նվիրեցինք միմյանց մեր ամուսնական մատանիները, որոնք կրելու ենք մինչեւ կյանքի վերջ: Ամենալավ հարսանիքն էր, որը կարող էինք ունենալ», - խոստովանել է երգչուհին, որը միլիոնավոր շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհից:
Լոպեսը երկար ու գեղեցիկ տեքստով պատմել է իր հույզերի ու նոր սպասվող կյանքի մասին.«Երբ սերն իրական է, միակ բանը, որ ամուսնության մեջ նշանակություն ունի, երկուսդ եք ու խոստումը, որ տալիս եք՝ միմյանց սիրել, իրար մասին հոգ տանել, հասկանալ, համբերատար լինել: Այդ ամենը մենք ունենք: Մեր կյանքում լավագույն գիշերն էր: Շնորհակալություն Little Whit...
Կարդալ ամբողջովին