Դեպի վեր

Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում․ վարչապետ

armtimes.com01/14/2021, 8:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում․ վարչապետ

Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօր Կառավարության հավանությանն արժանացած այն նախագծի մասին, որով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:

Նրա խոսքով՝ առաջիկայում սպասելու են պարեկային ոստիկանության ձեւավորմանը եւ այսօր հավանություն ստացած փաթեթն էլ այդ բարեփոխումների մասն է։

«Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարեւորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է:

Դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ վարչապետը ասաց․ «Կարո՞ղ է լինել դեպք, որ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց ԲԴԽ-ի կողմից դատավորի նշանակման հարցի վրա կարող է ազդեցություն չունենալ, որովհետեւ այն չի հրապարակվում»։

Բադասյանը պարզաբանեց՝ խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթերը պարտադիր չեն, ինչը բխում է նաեւ սահմանադրական կարգավորումներից․ «Տեսականորեն կարող է խորհրդատվական եզրակացությունը որեւէ նշանակություն չունենալ, բայց կարծում եմ՝ դա քիչ հավանական է, որովհետեւ եթե խորհրդատվա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 520
EUR 623 635
RUR 6.79 7.01
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր