ArmDaily.am-ը գրում է․
«Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում լավագույն հյուրանոցներում մեկուսացվում էին ոչ միայն Covid դրական քաղաքացիները, այլև բոլոր կոնտակտավորները։
Այնուհետև և ԱՀԿ-ն, և Հայաստանի ԱՆ-ն հայտարարեցին, որ ասիմպտոմ վարակակիրները ոչ միշտ են, որ վարակակիր են լինում, լինելու դեպքում էլ մեծ չէ տոկոսը։ Դրանից հետո որոշում կայացվեց, որ մեկուսացվելու են միայն կորոնավիրուսի ծանր դեպքերը, մնացած քաղաքացիներն ինքնամեկուսանալու են, իսկ կոնտակտավորներին էլ շատ դեպքերում սկսեցին չթեստավորել, այնքան ժամանակ, մինչ սիմպտոմներ չառաջանան։ Այնուհետեւ բուռն քննարկումներ սկսվեցին, որ պետությունն անհարկի ծախսեր է իրեն թույլ տվել կորոնավիրուսային ճգնաժամային օրերին։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցել էին, որ հուլիսի 7-ի դրությամբ նախարարության կողմից միայն հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարվել է 1,294,313,655 դրամ, նույն ծրագրի շրջանակներում սննդի տրամադրման համար վճարվել է 858,997,838 դրամ։
ArmDaily.am-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե կորոնավիրուսի՝ Հայաստանում տարածվելուց ի վեր քանի անձ է մեկուսացվել, ովքեր չեն ունեցել կորոնավիրուս վարակը, այլ պարզապես եղել են կոնտակտավոր...
Կարդալ ամբողջովին