Դեպի վեր

Վարկանիշային միավորների հետևից. Ֆերդինանդ Կարապետյանը կփորձի հասնել «հեռացող գնացքին»

armtimes.com05/4/2021, 3:42

Վարկանիշային միավորների հետևից. Ֆերդինանդ Կարապետյանը կփորձի հասնել «հեռացող գնացքին»

Մայիսի 5-8-ը Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական փուլը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային միավորներ:

Ընդ որում Կազանի գրան-պրին վերջինն է լինելու օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, հետևաբար նաև վարկանիշային միավորներ վաստակելու վերջին հնարավորություններից մեկն է: Դրանից հետո ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն կունենան վաստակել միավորներ հունիսի 6-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:

Կազանի գրան-պրիին մասնակցելու է նաև Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Սա նրա վերջին հնարավորություններից մեկն է «հասնել հեռացող գնացքին»: Ներկա պահի դրությամբ Կարապետյանը 1908 միավորով համաշխարհային դասակարման ցուցակում զբաղեցնում է 36-րդ տեղը, մինչդեռ ռումինացի Ալեքսանդրու Ռայկուն, որը «վարկանիշային տեղ» զբաղեցնող եվրոպացի վերջին ձյուդոիստն է, գերազանցում է Կարապետյանին 291 միավորով:

Օլիմպիական հույսեր պահպանելու համար Եվրոպայի 2018թ.-ի չեմպիոնին անհրաժեշտ է Կազանում առնվազն երեք փուլ հաղթահարել: Վիճակահանությամբ Կարապետյանը պայքարը սկսելու է 1/32 եզրափակչից. նրա մրցակիցը լինելու է Չամարա Ռեպիյալլագեն (Շրի Լանկա): Հաջորդ փուլում հայ ձյուդոիստի հավանական մրցակիցը Սաուդյան Արաբիան ներկայացնող Սուլեյման Համադն է: Այս երկու մրցակիցներն էլ կարգով անհամեմատ զիջում են Կարապետյանին: Այդ գոտեմարտերի բարեհաջող ելքի դեպքում 1/8 եզրափակչում Կարապետյանին կսպասի կամ ղազախ Ժանսայ Սմագուլովը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր