Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հաջորդ կանգառն՝ Ապարանից ու Աշտարակից հետո, Ուջան գյուղն էր: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպման ժամանակ նախ խոսեց Հաց բերողից՝ Արթուր Սարգսյանից: Նա հավաքվածներին պատմեց, որ այսօր երաշխավորել են, և Արթուր Սարգսյանին ազատ են արձակել: Ըստ նրա՝ անթույլատրելի է, որ հանցանք չգործած մարդն անազատության մեջ գտնվի:
Ապա խոսելով իրենց ծրագրից՝ խաղաղությունից՝ Լ. Զուրաբյանը շեշտեց, որ պիտի երկրում լինի շնորհապետություն, այսինքն՝ մի իշխանություն ունենա, որտեղ ժողովրդին ծառայում են ամենամեծ շնորհքն ունեցող մարդիկ՝ ի տարբերություն ավազակապետական համակարգի:
Պատգամավորն ընդգծեց, որ պիտի տագնապի զգացում ունենալ. «Ապրիլյան պատերազմը պատահական չէր, ստից մի դրված մի ընդունեք դա, դա նախերգանք էր, իսկ մեր իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում՝ մտածելով, որ միևնույնն է՝, թե ստատուս քվոն պահպանվում է էլի»:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ եկել ենք, հասել մի վիճակի, երբ ադրբեջանական բանակը լկտիացել է, ամեն օր հարձակումներ է գործում հայկական բանակի վրա: Ապա դիմելով իշխանություններին՝ նա ասաց. «Տղա էիք, 19 տարվա մեջ ցույց ...
Կարդալ ամբողջովին