Դեպի վեր

ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա են անցել Ucom-ի շարժական ցանցի բոլոր բաժիններում

panarmenian.net07/26/2022, 7:30
  • Email
  • Facebook
  • Twitter

ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա են անցել Ucom-ի շարժական ցանցի բոլոր բաժիններում

26 հուլիսի 2022 - 11:29 AMT

PanARMENIAN.Net - ‌ Ուղիղ երեք շաբաթ Ucom ընկերության Տեխնիկական տնօրինության բջջային ցանցի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով, գիտելիքով ու հեռահաղորդակցության ոլորտի նոու-հաուներով են կիսվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կապի համակարգեր ամբիոնի 10 ուսանողի հետ։

Պրակտիկան անցել է 8 ստորաբաժանումներում, այդ թվում՝ ռադիոցանցի պլանավորման ու օպտիմիզացիայի, ռադիոցանցի շահագործման (BSS), ծառայությունների որակի վերահսկման (AQP), տրանսմիսիոն բաժիններում։ Ուսանողները մասնակցել են նոր կայանի տեղորոշման աշխատանքներին, սահմանել հիմնական պարամետրերը, ինտեգրել դրանք, շահագործել կայանների ծրագրային հատվածը։ Ապագա ռադիոինժեներները հետևել են, թե ինչպես են սպասարկվում շարժական ցանցի ղեկավարման համակարգերը, վերլուծել են կայանների վիճակագրությունը, ապահովել են կապը բոլոր կայանների ու շարժական հիմնական ցանցի միջև, ինչպես նաև միջազգային կապը։

«Հստակ ծրագրային փաթեթներով անցկացնում եմ դրայվ-թեսթ, որի միջոցով ուսումնասիրում եմ ցանցի որակը և ծածկույթը», - նշել է ուսանող Նունե Բաղդասարյանը։

«Ucom-ում պրակտիկայի ժամանակահատվածում ուսումնասիրել ենք բոլոր բաժինները․ ռադիոյում ենք եղել, պլանավորում ենք արել, կայանների տեղադրում ենք կատարել, AQP-ում ենք եղել, բաժանորդների հարցերին ենք պատասխանել, թիքեթներ ենք բացել, ուղարկել համապատասխան բաժիններ, որոնք ավելի լուրջ կարող էին խնդիրներին լուծում տալ։ Ինձ դուր է եկել ռադիոբաժինը և BSS-ը, քանի որ ավելի շատ հետաքրքրություն կա ու ավելի խորն ես գիտակցում, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում ու հետո ոնց ես շարունակելու այդ մասնագիտությամբ աշխատել։ Մեր կուրսում 5 ուսանող աղջիկներ ունենք, աղջիկները, թե տղաները հավասար սովորում են ու ավելի շատ աղջիներն են ուզում Ucom-ում աշխատել», - պատմել է ՀԱՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների պրակտիկայի ղեկավար Ucom ընկերության ռադիոցանցի ավագ ինժեներ Լիլիա Հուսիկյանն ու բջջային բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը խստորեն հետևել են, որ ապագա գործընկերները նաև 24/7 ռեժիմով գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 411 435
RUR 6.37 6.99
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր