ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։
Առաջին քառորդը անցավ տանտերերի ակնհայտ առավելությամբ, Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները հիմանական շեշտը դրել էին 3 միավորանոց նետումների վրա,որն էլ բերեց իր արդյունքը։ Քառորդը ավարտվեց 24-16՝ հօգուտ Հայաստանի ընտրանու։
Երկրորդ քառորդում Հայաստանի ազգային հավաքականը պահպանեց առավելությունը, և թիմերը մեծ ընդմիջման գնացին 46-28 հաշվով։ Երրորդ քառորդի մեկնարկից Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մեծացրին ճնշումը և քառորդը ավարտեցին հաշվի մեջ ահռելի առավելությամբ,այս ամենին ն...
Կարդալ ամբողջովին