Դեպի վեր

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերադարձավ երկու ճակատներով. պայքար կար թե՛ խաղադաշտում, թե՛ ֆեյսբուքում

armtimes.com02/23/2021, 4:24

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերադարձավ երկու ճակատներով. պայքար կար թե՛ խաղադաշտում, թե՛ ֆեյսբուքում

Հանգստյան օրերին 4 հանդիպումներով վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։ «Նոան» զարմանալիորեն հեշտ «լուծեց» «Վանի» հարցերը (4-0): Մարզչական փոփոխությունը իր ազդեցությունն ունեցավ, «Վանը» դեռ պետք է համակերպվի նոր մարզչի պահանջներին, նորեկներն էլ դեռ պետք է մերվեն թիմին, մինչդեռ «Նոան» հաճելի տպավորություն թողեց դադարից հետո։

«Լոռի» - «Շիրակ» խաղը անցավ լարված պայքարում, թեև գյումրեցիները ավելի լավ տեսք ունեին խաղի ընթացքում, բայց «Լոռին» հերթական անգամ բնավորություն ցույց տվեց՝ վերջին րոպեին կորզելով հաղթանակը։ «Արարատը» առանձնակի խնդիրներ չունեցավ «Ուրարտուի» հետ խաղում, վերջապես իր ռմբարկուական հատկանիշները դրսևորեց Մորի Կոնեն։

Սակայն տուրի ամենահետաքրքիր դիմակայությունը տեղի ունեցավ «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» միջև, ընդ որում, ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս։ Չեմպիոնը հաղթեց 2-1 հաշվով, ընդ որում, կամային հաղթանակ տարավ․ առաջինը հաջողության էր հասել «Փյունիկը»։ Սակայն էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին խաղից հետո։ Սողոմոնյանը խաղի հաջորդը ֆեյսբուքյան իր էջով մեկնաբանություն թողեց «Փյունիկի» ֆեյսբուքյան գրառմանը՝ պատասխանելով օգտատերերից մեկին, որը բողոքում էր հանդիպման մրցավարությունից։

«Միանշանակ մրցավարը մարտավարություն էր որդեգրել բոլոր մանր տուգանքները դատել մեկ թիմի օգտին։ Նաև մաքուր տասնմեկ մետրանոց չնշանակեց։ Իսկ «Արարատ-Արմենիայի» առաջին գոլից առաջ Կարապետյանը խախտել էր կանոնները մրցավարից մի քանի մետր այն կողմ, բայց նա լռեց։ Այդքան ցավալի չէ պարտությունը, որքան այն, որ նորից կեղտոտ խաղեր են սկսվել։ Այդպես սպանում են հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը»,- գրել էր Սողոմոնյանը։ Սակայն այդքանով նա չէր սահմանափակվել։ Հետագա մեկնաբանություններում զրույցի բռնվելով «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչներից մեկի հետ, Սողոմոնյանը բացահայտ մեղադրեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին՝ կեղտոտ խաղերի մեջ։ «Ցավոք, Պողոս Գալստյանը հայտնի է Ռուսաստանում մրցավարների հետ իր աշխատանքով, ինչպես նաև այլ փոքրիկ խաբեբայություններով։ Ցավում եմ, որ հիմա էլ նա նույն բանն անում է Հայաստանում։ Ցավոք, շատ լավ եմ ճանաչում Պողոսին, ավելի լավ կլիներ, եթե չճանաչեի»,- գրել է Սողոմոնյանը։

Գալստյանն այդ մեղադրանքներին պատասխանեց ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով.

«Այսօր ծանոթացա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում:

Երկար ժամանակ է արդեն «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում:

Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փորձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն:

Արդեն բազմիցս հանդես եմ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390.5396.5
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր