Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը չի խոչընդոտի այլ երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ հայտարարելով, թե Անկարան շարունակելու է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
«Թուրքիան կարող է միաժամանակ բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ Մի պետության հետ լավ հարաբերությունները չեն նշանակում, թե մյուսների հետ հարաբերությունները լարված են»,- հայտարարել է Քուրթուլմուշը թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում։
Հերքելով ենթադրություններն այն մասին, թե ՌԴ-ի հետ մերձեցումը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունն...
Կարդալ ամբողջովին
