Դեպի վեր

Լոռեցին մանկահասակ աղջիկներին ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ՝ սպառնալով տարածել նրանց մերկ լուսանկարները

asekose.am06/13/2019, 9:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Լոռեցին մանկահասակ աղջիկներին ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ՝ սպառնալով տարածել նրանց մերկ լուսանկարները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «ВКонтакте.com» սոցիալական կայքի օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած քրոջը շփվել իր հետ` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 144-րդ հոդվածով:

2019 թվականի մայիսի 6-ին Լոռու մարզի մեկ այլ բնակչուհի էլ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային էջին հասցեագրել է դիմում այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչը շանտաժի միջոցով հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքի առթիվ հարուցված՝ վերը նշված քրեական գործին:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը: Հիշյալ լուսանկարը ստանալուց հետո երիտասարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Սպառնացել է հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ գտնվող լուսանկարներն ուղարկել անչափահաս աղջկա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Բացի այդ, նույն անձը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի մեկ այլ բնակչուհու հետ և նույն կերպ, այն է՝ փոխադարձ շփման ընթացքում ներգործել է բնակչուհու հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր