-Ստեղծագործում եք տարբեր ժանրերում. ո՞ր երաժշտական ուղղությունն եք ձերը համարում:
-Այն, ինչ ինձ անհետաքրքիր է, դուրս է իմ ուշադրության դաշտից: Երաժշտական տեսակները, ձևաչափերը, որոնց տիրույթում ես ցանկանում եմ ինքնադրսևորվել, գրավում են ինձ: Իմ ձայնասկավառակները ժանրային առումով տարբեր են՝ կամերային, էլեկտրոնային, ռոք… Բոլորն էլ հավասար չափով հարազատ են, իմն են, և որևէ տարբերություն չեմ դնում այդ ուղղությունների միջև: Սա կյանքի տեսակ, կենսակերպ է, բացահայտում է իմ ներաշխարհը:
-Ձեր լսարանի շարքերը համալրվու՞մ են երիտասարդներով:
-Բեմ բարձրանալով՝ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճներ և պետք է նշեմ, որ երիտասարդները գերակշռում են: Ստեղծագործական գործունեության ընթացքում «ագրեսիվորեն» ներթափանցում եմ երիտասարդների տարածք: Վերջին երկու համերգներս «Այբ» դպրոցում էին և թատերական ինստիտուտում: 2017 թվականին համերգային ծրագրով հանդես կգանք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ճեմարանի ուսանողների համար:
-Համաձա՞յն եք պահանջարկ-առաջարկ հասկացության հետ:
-Այդ գաղափարը հատուկ է տնտեսական դաշտին: Արվեստում այլ մղիչ ուժեր, դրդապատճառներ կան: Այլ կերպ է հաստատվում գեղագիտական-քաղաքակրթական նիշը, որն առավել կարևոր է մեր ազգի համար: Մենք դարեր շարունակ գոյատևել ենք և պահպանել մեր տեսակը, քանի որ հավատարիմ ենք եղել այդ քաղաքակրթական, մշակութային, ոչ առևտրական ու քաղաքական հայի տեսակին: Իսկ տարանջատված և արժեքների մասին պատկերացումը կորցրած հանրությունը մատնված է տգիտության:
-Ելք տեսնու՞մ եք:
-Իհարկե, արժեքների ուղղակի քարոզում: Օրինակ՝ օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները երեք տարի է՝ շրջում են Հայաստանի քաղաքներում, մարզերում, զորամասերում՝ ներկայացնելով դասական երաժշտություն: Նրանք և ես ընտրում ենք այն վայրերը, որտեղի ժողովուրդը ճակատագրի բերմամբ հնարավորություն չունի դիտել «Տոսկան», «Անուշը»… Սա կոչվում է լուսավորչական աշխատանք, որին ես հավատարիմ եմ:
-Ձեր երաժշտությունը սահմաններ չունի: Այն ընկալելի է նաև օտարներին…
-Բոլոր ձայնասկավառակներս թողարկվում են արտերկրում՝ Ֆրանսիայում,...
Կարդալ ամբողջովին