Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել Է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Թեհրանի դատարանը, հունիսի 23-ին հաղորդել Է ISNA գործակալությոնը, ԱՄՆ-ի իշխանություններին մեղսակից Է ճանաչել այդ ահաբեկչական գործողություններին, որոնք «հանգեցրել են միջուկագետ գիտնականների մարտիրոսական մահվան եւ ֆիզիկական, հոգեբանական եւ ֆինանսական վնասի ենթարկել նրանց ընտանիքներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատարանն ԱՄՆ-ի կառավարությանն ու պաշտոնատար անձանց պարտավորեցրել Է վճարելու 4,3 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում, դրանից 2,15 միլիարդը նյութական եւ բարոյական վնաս հասցնելու համար եւ այդքան Էլ՝ որպես «տուգանային պատժամիջոցներ»: Սույն գործով հայցվորներ են հանդես գալիս Իրանի ատոմագետ գիտնականների ընտանիքները, որոնց ազգանունները չեն հայտնում:
Պատասխանողներն են Միացյալ Նահանգների 37 ֆիզիկական եւ իրավական անձինք, այդ թվում ԱՄՆ-ի կառավարությունը, նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ԱՄՆ...
Կարդալ ամբողջովին