Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա են եղել նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը:
«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ներկաներին և անձամբ հեղինակին հայագիտական այս կարևոր աշխատության համար, որը միավորել է ինչպես կրթության, այնպես էլ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:
Փոխնախարարը նկատել է՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը շարունակել է գերմանացի հայասերների ու հայագետների գործը, որոնց անունները երախտագիտությամբ են հիշվում՝ Հայնրիխ Հյուբշման, Յոզեֆ Մարկվարտ, Պաուլ Յունգման, Թեսսա Հոֆման, Հերման Գոլց, Ֆոլկմար Գանցհորն և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հուսով ենք՝ վաստակաշատ գիտնականը կշարունակի հայ մշակույթի ուսումնասիրման և տարածման ուղղությամբ իր աշխատանքները, և մենք առաջիկայում ևս կունենանք առիթներ՝ մասնակցելու նոր ու հետաքրքիր աշխատությունների շնորհանդեսների: Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են հայաստանյան ...
Կարդալ ամբողջովին