Life.panorama.am-ը գրում է.
Կայքի զրուցակիցն է դերասանուհի Սոնա Մաթեւոսյնաը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Սոնան մեզ հետ կիսվել է ոչ միայն իր տպավորություններով, այլեւ բացահայտել, թե ինչու է ցանկանում արդեն 3-րդ անգամ մեկնել ԱՄՆ:
Սոնա, վերջերս եք վերադարձել ԱՄՆ-ից. կպատմե՞ք անցկացրած հանգստի մասին՝ ի՞նչհասցրիք անել, ինչ հիշողություններով վերադարձաք:
- Միացյալ նահանգներում երկրորդ անգամ էի: Առաջին այցիս ժամանակ եղել էի միայն Լոս Անջելեսում, իսկ այս անգամ հասցրի տեսնել Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, կրկին Լոս Անջելեսը, լուսավոր Լաս Վեգասը… Շատ տպավորված եմ վերադարձել Հայաստան: Հասցրել եմ սիրել Ամերիկան, քանի որ այն շատ տարբեր է, իրարից ոչ այնքան հեռու գտնվող քաղաքներ միմյանցից այնքան ուրիշ կարող են լինել թե իրենց բնակչությամբ, թե կլիմայով ու բնությամբ, թե փողոցներով, ինչն էլ մեծ հետաքրքրություն է տալիս այդ հզոր երկրին: Հավատացեք՝ այնտեղ մի օր անգամ չեմ ձանրձրացել, շատ բան եմ հասցրել անել, հիմա, երբ լուսանկարներս եմ նայում, անգամ զարմանում եմ, թե ինչպես եմ մեկ ամսում այդքան բան հասցրել: Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ այցելեցինք «Warner Bros» եւ « Paramount pictures» կինոստուդիաները, որտեղ ինձ իսկական հոլիվուդյան աստղ էի զգում: Ձեռքերումս պահել եմ իրական «Օսկար»-ի արձանիկը, որն, ի դեպ, բավականին ծանր է: Տեսնելով, թե ինչ պրոֆեսիոնալ պայմաններում են ստեղծվում հոլիվուդյան ֆիլմերը՝ երազում եմ մի օր գոնե մոտ լինեմ այդ մակարդակին, իսկ դա կլինի այն դեպքում, երբ մեր երկրում սկսեն լուրջ վերաբերել դերասանի մասնագիտությանը: Տպավորություններիս շարքում կարեւոր տեղ ունի Նյու Յորքը, որտեղ թեեւ երեք օր ենք անցկացրել, սակայն այն տեսածս ամենատպավորիչ քաղաքներից էր: Ի դեպ՝ ինձ շատ հոգեհարազատ էր Նյու Յորքի եռուզեռն ու ռիթմը. Անպայման նորից կգնամ այդ քաղաք՝ նոր բաներ ունեմ բացահայտելու, այն ինձ համար գաղտնիք մնաց:
Ինչպես նշեցիք՝ նախորդ տարի էլ էիք ԱՄՆ-ում հանգստացել: Ինչո՞վ է պայմանավո...
Կարդալ ամբողջովին