Դեպի վեր

«Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան

panorama.am09/7/2017, 11:15
  • Email
  • Facebook
  • Twitter

«Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան

««Զորաց քարեր» հուշարձանի տարածքում գտնվող անցքավոր քարերը սկզբնապես եղել են դամբարանի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ օգտագործվել են պատը կառուցելու համար, անցքերը տեղափոխման համար են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
Նա նշեց, որ այդ քարերը մոտ 3-4 տոննա քաշ ունեն, կարող էին քաշել եզներով. «Անցքերի ներսի մասն ողորկ էին արել, որ շարժելիս չմաշվեին, չպոկվեին պարանները»:
Նշենք, որ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ արշավախումբն այս տարվա օգոստոսին պեղումներ է իրականացրել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:
«Խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել, հիմնականում այն դամբարանում, որն առավել վիճահարույց է, երբեմն այն հորջորջվում է որպես աստղադիտարան»,- ասաց հնագետը:
Նրա խոսքով, գիտնական Պարիս Հերունին աշխատանք ու մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ: Հնագետն ասաց, որ անցքավոր քարերը ձգվում են ամբողջ հուշարձանի երկայնքով՝ հարավից հյուսիս, իսկ հուշարձանի հարավային մասում դամբարանադաշտն է, հյուսիսային՝ բնակավայրը:
«Անցքավոր քարերն առանձնացնում են բնակավայրն ու դամբարանադաշտն առավել մատչելի՝ արևելյան հատվածից, իսկ արևմյան հատվածում ձորն է»,- ասաց Ա. Փիլիպոսյանը՝ հավելելով, որ փորձել են բացել ուղղահայաց կանգնած և հարավից հյուսիս ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 383 389
EUR 412 426
RUR 4.32 4.56
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր