Իշխանության ներսում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք բավականին մոտ են 1996-ի եւ 1998-99-ի իրավիճակին, բազում ենթադրությունների եւ վերլուծությունների տեղիք են տալիս։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանական կուլիսներում։ Թերեւս երկու եզրահանգում կարելի է անել։ Առաջինը, որն ավելի ճշմարտանման է թվում, այն է, որ անգամ Սահմանադրության փոփոխությունը եւ ուժեղ նախագահի ինստիտուտից հրաժարվելը մեզ զերծ չպահեցին իշխանության համար մղվող դաժան պայքարից։ Սերժ Սարգսյանի, գոնե նախագահի պաշտոնում, պաշտոնավարելու ժամկետի ավարտը բազում հավակնություններ է ծնել եւ իշխանափոխություն իրականացնելու հույսեր՝ տարբեր խմբերի մոտ։ Եվ դա բնական է։ Ուստի մեր աչքի առաջ իշխանական բուրգը փլվում է՝ պոկվում են այն բեկորները, որոնք հարմար առիթի էին սպասում, եւ որոնց ՀՀԿ-ի դրոշի տակ պահում էր միայն իշխանության ուժը, դրանից ծնված վախը։ Հիմա տարբեր մարդիկ ռեւանշի գնալու շանս են ստացել, Սերժ Սարգսյանից ունեցած վիրավորանքները մոռանալու-հեռանալու-վրեժ լուծելու։ Ինչո՞...
Կարդալ ամբողջովին