Դեպի վեր

«Հուսամ՝ այդ օրը շուտ կգա». Մանո Գրիգորյան

bravo.am02/21/2021, 5:54
  • Email
  • Facebook
  • Twitter

«Հուսամ՝ այդ օրը շուտ կգա». Մանո Գրիգորյան

Տարեվերջին Մանո եւ Սարգիս Գրիգորյանները մեկնել են Հայաստանից եւ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: BRAVO.am-ի հետ զրույցում Մանոն անկեղծացել է մեկնելու պատճառների, ամերիկյան կյանքի, իր ընտանիքի հասցեին չարախոսողների մասին, եւ ոչ միայն:Ընտանիքից խոսելիս

- Մանրամասն ոչինչ չեմ ուզում ասել: Պատճառն այլակարծությունից վախենալը կամ խուսափելը չէ: Հասկացա, որ չարախոսներն ու չարակամները շատ դեպքում ազդում են ոչ թե ինձ վրա, այլ իմ հարազատների, բարեկամների վրա, ովքեր շատ ավելի ծանր են տանում մեր ընտանիքի մասին մեկնաբանությունները:

6


Անկեղծության եւ վատ մեկնաբանությունների մասին

- Հասկացել եմ, որ անկեղծությունն ու պարզությունը ոչ թե չի գնահատվում, այլ չի ընդունվում: Դիմացինը հաճախ չի մտածում, որ դու էլ հստակ կարծիք ունես այս կամ այն երեւույթների մասին ու կարող ես խոսել: Ոչինչ չեմ մեկնաբանում: Ապրում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում ապրել: Պայքարում եմ իմ լավ կյանքի, բարեկեցության, դրական էներգետիկ դաշտի, իմ ընտանիքի, հարազատների լավ լինելու համար: Իմ կյանքն իմն է, եւ ես եմ որոշում՝ որն է լավ կամ վատ ինձ համար: Ոչ ոք իրավունք չունի ասելու ինձ, թե ես ինչպես ապրեմ:

Մեր կյանքում ընտրությունը կարեւոր դեր ունի: Թող մարդիկ այնքան գիտակից եւ հոգեւոր ներքին կուլտուրա ունենան, որ հասկանան, չքննադատեն դիմացինին: Անպայման չէ ասել՝ լավ կամ վատ ես արել: Կարելի է պարզապես չխանգարել: Բացասական մեկնաբանություններ տեսնելիս մտածում եմ՝ ինչքան վատ ու չար բան կա նրանց մեջ կուտակված:

6


Կյանքն օվկիանոսից այն կողմ

- Հարմարվում ենք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 526.5 530
EUR 637 648
RUR 7.07 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր