Դեպի վեր

Հուսով եմ՝ առաջին և երկրորդ կեսերում նույն մակարդակը կպահպանենք․ Վարդան Մինասյանը՝ Սաբուրթալոյի հետ պատասխան խաղի մասին

armsport.am08/13/2019, 7:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հուսով եմ՝ առաջին և երկրորդ կեսերում նույն մակարդակը կպահպանենք․ Վարդան Մինասյանը՝ Սաբուրթալոյի հետ պատասխան խաղի մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղից առաջ նշել է, որ Երևանում կրած պարտության մասին իր թիմն արդեն մոռացել է․

«Յուրաքանչյուր խաղ անհատական մարտավարություն է պահանջում, շատ պարզ է։ Հուսով եմ՝ առաջին և երկրորդ կեսերում նույն մակարդակը կպահպանենք, քանի որ Երևանում երկու տարբեր խաղակեսեր ունեցանք։ Առաջին կեսը լավ անցկացրինք, երկրորդը՝ ոչ այնքան։Մենք կորցրել էինք մեր շարժունակությունը, այդ իսկ պատճառով, կարծում եմ, պարտվեցինք»,- ասել է Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք թիմը մոռացե՞լ է Երևանում կրած պարտության մասին, որքանո՞վ է պատրաստ վաղվա խաղին ու ի՞նչ տրամադրություն է տիրում թիմում․

«Իհարկե, մոռացել ենք։ Թիմում տրամադրությունը շատ բարձր է, հատկապես, որ առաջնության առաջին խաղում հաղթեցինք, ճիշտ է՝ դժվարությամբ, բայց հաղթեցինք։ Ու հիմա թիմում դրական լիցքեր են։Հուսով եմ՝ վաղվա խաղում տատանումներ չեն լինի ու կկարողանանք 90 րոպե պահել բարձր տեմպը»։

Հաջորդ փուլ դուրս գալու երևանյան թիմին նվազագույն 2 գոլ ան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր