Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մայիսի 23-ին հանդիպել է ռուսաստանյան АРМРОСС ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի եւ Կարեն Ներսիսյանի հետ եւ քննարկել Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու հարցերը: Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից այսօր տեղեկացրել են, որ հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում եւ քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը: Քննարկվել են նաեւ 2015 թվականի նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երեւան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր: Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեց...
Կարդալ ամբողջովին
