«Իգլայի» գործը Սամվել Բաբայանի դեմ սարքելուց առաջ և հետո Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող մամուլը տեղեկատվական օպերացիաներ էր իրականացնում ու շարունակում է նույնն անել։
Բաբայանին բերման ենթարկելուց անմիջապես հետո տարածեցին, թե, իբր, «Իգլան» բերվել էր Սերժ Սարգսյանի իքնանթիռը խոցելու համար։ Հետո գրեցին, որ «Իգլան» ոչ թե ՀՀԿ ղեկավարի ինքնաթիռի, այլ ուղղաթիռի համար էր նախատեսված։
Պարզելով, որ «Իգլայի» սարքած գործով Սամվել Բաբայանին Բ26–ը ոչ թե վարկաբեկում է, այլ նրա վարկանիշը կտրուկ բարձրացնում («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի երեկվա բազմահազարանոց հավաքը, Բաբայանին աջակցող պաստառներն ու մեր քաղաքացիների տրամադրվածությունը հուշեցին «վերևներին», որ ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավարին շինծու մեղադրանքով վարկաբեկելու օպերացիան ամբողջությամբ տապալվել է), փոխեցին սցենարն ու հիմա էլ տարածում են, թե բա՝ «Իգլան» ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի
Կարդալ ամբողջովին