Դեպի վեր

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital նախաձեռնությունը

168.am05/15/2019, 5:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital նախաձեռնությունը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մայիսի 15-ին Երևանում ներկայացրել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Digital նոր նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել թվային տնտեսությանն ու հասարակությանը: Այս մասին տեղեկացրին EU4Digital նախաձեռնության գրասենյակից:

«Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել EU4Digital ծրագիրը որպես առաջատար նախաձեռնություն, որն ուղղված է թվային տիրույթում ԵՄ քաղաքականության նպատակների աջակցությանը՝ գործողությունների լայն շրջանակի կիրառմամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանում թվային թեմաների համատեքստում հաջողություններն ու ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին առաջիկա անելիքները։

Հանդիպմանը ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցւթյան բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը:

«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության երկար պատմություն ունի էլեկտրոնային կառավարման/թվայնացման ոլորտում («Mulberry» անթուղթ նախարարություն, e-քաղաքացիական կացության ակտերի գրանցում, բիզնեսի առցանց գրանցում և այլն): Մենք նաև իրականացնում ենք նոր, հավակնոտ մի ծրագիր, որի նպատակն է հիմնել կառավարական փոխգործակցային հարթակ՝ հնարավոր դարձնելով պարզեցված և ստանդարտացված պահով կապ Հայաստանի հանրային կառավարման բոլոր կառույցների միջև, ներկայացնելով նաև Մեկ պատուհանի սկզբունքը սահմանային անցակետերի համար: Վերջերս շնորհանդեսով ԵՄ հանձնակատար Ա.Անսիպի Հայաստան այցելության ընթացքում ներկայացված EU4Digital տարածաշրջանային նոր ծրագրի նպատակն է հզորացնել ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը, կառուցել նախկին արդյունքների վրա ու կենտրոնանալ հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, e-առևտրի, ՏՀՏ նորարարության, e-առողջության և e-հմտությունների վրա: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործում ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում»,- բացման իր խոսքում նշեց Գրեգորի Ցուրիսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը։

Ողջունելով ներկաներին՝ նա ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488.5
EUR 566 578
RUR 6.54 6.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր